Արա Գեւորգյանի «Ադանա» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, մոտ օրերս կհնչի նորովի։ Երգիչներ Մհերը եւ Սեւակ Ամրոյանը Եղեռնի 99-ամյակին ընդառաջ կներկայացնեն երգն իրենց կատարմամբ՝ նոր տեսահոլովակի տեսքով. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով ստեղծագործական կյանքում նորությունների մասին, ասաց Մհերը։
Երգչի խոսքով՝ շուտով կունենա նաեւ ձայնասկավառակի շնորհանդես եւ այլ տեսահոլովակներ։ Մհերը վերջերս է համերգներով հանդես եկել Թուրքմենստանում, ուր մեկնել էր հայկական մշակույթի օրերի շրջանակներում։
Պատասխանելով մեր հարցին, թե ինչու հաճախ չի երեւում հեռուստաէկրաններին, Մհերն ասաց, որ որոշել է դադար վերցնել եւ ավելի շատ հանրությանը նոր երգերով եւ տեսահոլովակներով ներկայանալ։
«Շատ հրավերներ եմ ստանում, բայց հրաժարվում եմ մասնակցել թոք-շոուների, անիմաստ ծրագրերի, որտեղ չկա երաժշտական հատված։ Հոգնել եմ, ուղղակի չեմ ուզում գնալ, նստել, այս կամ այն ընտանիքի խնդիրները քննարկել ու հետո իմ կարծիքը հայտնել։ Ինձ դա բացարձակ չի հետաքրքում»,-նշեց Մհերը։
Խոսելով անձնական կյանքում փոփոխությունների մասին, երգիչն ասաց, որ դեռ ընտրյալ չունի։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում