Վրացական GPB հեռարձակողն այս տարի ընտրեց մայիսին նախանշված «Եվրատեսիլ» մրցույթում երկրի ներկայացուցչին: Ներքին ընտրության արդյունքներով, մրցույթում Վրաստանը ներկայացնելու են The Shin խումբն ու երգչուհի Մարիկո Էբրալիձեն: 1990 թվականի վերջին ստեղծված The Shin խումբը կազմված է 5 հոգուց: Մարիկո Էբրալիձեն խմբին միացել է որպես վոկալիստ: Վրաստանը «Եվրատեսիլ»-ում ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 8-ին եւ ներկայացնելու է Three Minutes To Earth երգը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում The Shin-ը եւ Մարիկո Էբրալիձեն խոսել են մրցույթից ակնկալիքների եւ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի ներկայացուցչի մասին:
Առաջիկա մրցույթից ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ձեր կարիերայում:
The Shin - Սա իսկական մարտահրավեր է: Մենք երաժշտություն ենք ստեղծում արդեն երկար տարիներ, հիմա ժամանակն է այն տարածել ամբողջ Եվրոպայում: «Եվրատեսիլ»-ը մեզ կօգնի այդ հարցում:
Մարիկո - Մրցույթն ակնհայտորեն փոխելու է իմ կարիերան, իմ կյանքը, իմ ուղին:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Կոպենհագենի շոուից:
The Shin - Հանդիսատեսի հետ ջերմ հանդիպում եւ ծափահարություններ ենք ակնկալում: Մենք կտանք մեր ամբողջ էներգիան, նույնպիսի պատասխան ենք սպասում հանդիսատեսից:
Մարիկո - Ես նոր մարդկանց հետ հանդիպումներ, դրական էմոցիաներ եմ ակնկալում: Ես կանեմ՝ ինչ կարող եմ, իսկ այդ մեծ ջանք է պահանջում: Բայց ես ունեմ այդ ուժն ու այդ էներգիան: Այդ ինձ համար մեծ եւ անմոռանալի փորձ է լինելու:
Ձեզ ո՞ր երգերն են դուր գալիս նախորդ մրցույթներից:
The Shin - Մենք սիրում ենք ABBA խմբի Waterloo երգը: Կարծում ենք՝ մրցույթի ամբողջ պատմության ընթացքում այն լավագույնն է:
Մարիկո - Ինձ դուր է գալիս Լորինի Euphoria-ն եւ Մարիա Սերիֆովիչի «Աղոթքը»: Կընդգծեմ հայկական Qele Qele երգը, որը երգում էր գեղեցիկ հայ երգչուհին:
Առաջիկա մրցույթում Հայաստանի երգը լսե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
The Shin - Մեզ շատ է դուր գալիս Արամ MP3-ը: Նա լավ երգիչ է, եւ երգն է լավը, գեղեցիկ գործիքավորմամբ: Մենք նրան լավագույնն ենք մաղթում Կոպենհագենում:
Մարիկո - Ես Արամի հետ հանդիպել եմ Ամստերդամում: Նա լավ արտիստ է եւ հրաշալի մարդ: Երգը շատ մեղեդային եւ հաճելի է: Ամբողջ սրտով հաղթանակ ենք մաղթում Արամ MP3-ին եւ եղբայրական Հայաստանին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը