Էստոնիայում առաջին անգամ ցուցադրվել է հայ ժամանակակից արվեստը։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ երեք հայ նկարիչների՝ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի եւ Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները ցուցադրվել են Էստոնիայի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսում։
Նկարիչները Տալին կատարած իրենց այցի շրջանակներում մեկ ամիս շարունակ աշխատել են Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի երկու արվեստանոցներում։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նկարիչները եւ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության անդամ Սոնա Հարությունյանը որոշ մանրամասներ ներկայացրեցին Տալինում իրականացված նախագծի մասին։
Սոնա Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը սկսվել է դեռեւս մեկ տարի առաջ, երբ տղաները ճանաչողական այցով առաջին անգամ մեկնեցին Էստոնիա։ Այցի շրջանակներում էլ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ծրագիրն իրականացնելու համար։ «Մեզ համար սա հատկանշական է այն առումով, որ առաջին անգամ Էստանիայում ներկայացվեց հայ ժամանակակից արվեստը»,-նշեց Սոնա Հարությունյանը՝ հավելելով, որ նախնական պայմանավորվածություն կա նաեւ, որպեսզի աշնանը էստոնական կողմը Հայաստանում նմանատիպ ցուցահանդես կազմակերպի։
Նկարիչները տպավորված էին ինչպես Էստոնիա կատարած այցով, այնտեղի բնակիչներով, այնպես էլ իրենց կատարած աշխատանքով։ «Հենց այնպես չենք վատնել մեր ժամանակը, եւ կարծում եմ, որ, ամեն դեպքում, մենք պատճառ ունենք գոհ մնալու մեր աշխատանքից»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը եւ հավելեց․
«Այս նախաձեռնությունը մեծ հանդգնություն եւ համարձակություն էր պահանջում։ Սա իր նախադեպը չունի․ պետական նշանակության ծրագիր է իրականացվում՝ առանց պետական աջակցության։ Եթե ես լինեի պետական կառույցի աշխատող, ապա ամոթ կզգայի՝ տեսնելով, որ այն, ինչ ես պետք է անեմ, իմ փոխարեն անում է մեկ ուրիշը»։
Հավելենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 3-ը։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք