Հետաքրքիր է, ինչ-որ մեկը լրջորեն զբաղվե՞լ է այն հարցով, թե ինչու են կանայք մերժում տղամարդկանց: Կարծում եմ՝ այս թեմայով, բացի լպրծուն պատճառաբանությունից, դուք ոչինչ չեք լսի:
Եվ այսպես, ինչո՞ւ են կանայք այդքան սիրում մեզ հիասթափեցնել: Դրա համար բազմաթիվ հիմնավոր պատճառներ կան: Շատերն իրենցից ու իրենց կյանքից հիասթափվում եւ թեւաթափ են լինում: Այդ առաջին սխալն է, որի հետեւանքով կինը ձեզ անպայման կմերժի: Եկեք դիտարկենք 10 ամենատարածված պատճառները, որոնց արդյունքում աղջիկը կարող է ձեզ ՈՉ ասել:
1. Ատելություն տղամարդկանց հանդեպ եւ եսասիրություն
Մարդը մարդու համար գայլ է: Յուրաքանչյուրն իր մասին է մտածում՝ անցնելով ուրիշների գլխի վրայով եւ չմտածելով նրանց զգացմունքների ու մտահոգությունների մասին: Յուրաքանչյուրը կարծում է, որ իր սեքսուալությունն ու գրավչությունը պետք է հնարավորինս թանկ վաճառել: Միեւնույն ժամանակ, մենք մշտապես ստիպված ենք հարգանք, սեր ու քնքշանք խնդրել: Այդպիսի կանայք շատ են սիրում տղամարդկանց անհարմար վիճակի մեջ դնել՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Եթե դուք այդպիսի աղջկա եք հանդիպել, լավ մտածեք, արդյո՞ք պետք է նա ձեզ եւ արժե՞, արդյոք, դրա համար մտահոգվել:
2. Նա սիրահարված է
Ձեր ուշադրության առարկան արդեն մեկ այլ տղամարդով է տարված եւ ոչ ոք նրան այլեւս պետք չէ:
3. Ոչ ներկայացուցչական տեսքը
Կյանքի ուղեկից ընտրելիս աղջիկը սրտով է առաջնորդվում, բայց այդ նույն սրտի համար պակաս կարեւոր չէ նաեւ այն, թե դուք կյանքում ինչի եք հասել եւ ինչ կարգավիճակում եք:
4. Նա սեթեւեթելու մեծ սիրահար է:
Շատ աղջիկների պարզապես անհրաժեշտ է իրենց սեքսուալ առումով գրավիչ զգալ, այդ պատճառով նրանց մերժումը նշան է, որ ցանկանում են, որպեսզի դուք հասնեք իրեն:
5. Զգացմունքային բնավորության խնդիրներ
Աղջիկները, որոնց ճանապարհին հանդիպել են այնպիսի տղամարդիկ, ովքեր նրանց ցավ են պատճառել, իրենց բոլոր անհաջողությունների մեջ արական սեռին են մեղադրում: Այդ պատճառով, ինչ էլ անեք, միեւնույն է, ձեզ կա՛մ անմիջապես կմերժեն, կա՛մ հավանականություն կա, որ ձեր վրայով կանցնեն ոչ պակաս, քան ժամանակին անցել են նրա վրայով, որովհետեւ դուք տղամարդ եք:
6. Դուք սխալվել եք
Ծանոթանալիս առաջին քայլը սխալ կատարելու դեպքում դուք ներում չեք ստանա: Կանայք շատ քիչ են ներողամիտ լինում այն տղամարդկանց նկատմամբ, ովքեր իրենց սխալ են դրսեւորել: Եթե ծանոթանալիս ձեզ ճիշտ չեք դրսեւորել, շատ փափուկ եք եղել կամ, հակառակը, լկտի, ապա ձեզ նույնպես կմերժեն: Ծանոթանալով աղջկա հետ՝ ուշադրություն դարձրեք նրա վարքագծին. ինչպես է իրեն պահում, նայեք նրա սոցիալական կարգավիճակին ու կրթվածությանը:
7. Դուք վատ ժամանակ եք ընտրել
Աղջիկը զգացմունքային էակ է: Նա կարող է վատ տրամադրություն ունենալ, իրեն անհարմար զգալ կամ պարզապես հոգնած լինել: Այլ ժամանակ ձեզ անպայման այո կասեն:
8. Նա վերջերս է բաժանվել իր նախկին տղամարդուց եւ տանջվում է
Կնոջ համար բաժանությունը նույնը չէ, ինչ տղամարդու համար: Նա երեկոները լաց է լինելու բարձի վրա, տուփերով պաղպաղակ է ուտելու եւ գինի է խմելու: Այժմ նրան ոչ ոք հարկավոր չէ: Սկզբում նրա ընկերը դարձեք, հետո՝ պարզ կլինի:
9. Թուլամորթ
Աղջիկները չեն հանդուրժում անինքնավստահ տղամարդկանց, ովքեր չգիտեն ինչպես իրենց դրսեւորել եւ կորցնում են խոսելու ունակությունը: Եթե դուք այդպիսին եք, փոխադարձության հույս մի ունեցեք: Առավելագույնը, ինչին կարող եք հավակնել, լավ ընկերոջ կարգավիճակն է:
10. Դուք նրան պարզապես դուր չեք եկել
Այստեղ ոչինչ հնարավոր չէ անել: Կա՛մ դուք նրան դուր եք գալիս, կա՛մ ոչ: Ճաշակին ընկեր չկա:
Աղբյուրը՝ ourcosywoman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ