NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Մոսկվայում կայացած «Նոր ալիք 2014» մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող հինգ մասնակիցներից եզրափակիչ փուլ է անցել եւ մրցույթում մեր երկիրը ներկայացնելու իրավունք ձեռք բերել երգչուհի Սոնա Ռուբենյանը: Սոնան երեկ գիշերը վերադարձել է Երեւան եւ NEWS.am STYLE-ին պատմել մրցույթից ստացած իր տպավորությունների եւ հետագա անելիքների մասին:
Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ ելույթ է ունեցել երկու օր: «Առաջին օրը կատարել եմ Ռիհանայի «Man Down» եւ հեղինակային «Իրական պատրանք» երգերը: Առաջին փուլից հետո պարզ դարձավ, որ երկրորդ փուլ ենք անցել ես, Լենա Ղազարյանը եւ Վալերա Մայրումյանը: Երկրորդ օրը կատարեցի Փինկի «Try», Յուլիա Սավիչեւայի «Прости за любовь » եւ Անուշիկ Ալավերդյանի «Երեւի սիրում եմ քեզ» երգերը»,- նշեց երգչուհին՝ հավելելով, որ ժյուրիի կազմում էին Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Կրուտոյը, Իրինա Դուբցովան եւ այլք:
Երգչուհու խոսքով՝ Մոսկվա չէր մեկնել պարզապես մրցույթին մասնակցելու համար, սակայն ամեն արդյունքի պատրաստ էր: «Քանի որ մրցույթ է, բացի այդ, մյուս մասնակիցներն էլ հզոր էին: Ամեն դեպքում՝ գնացել էի լավ ելույթի համար ու, կարծում եմ, ստացվեց: Երգելիս չեմ մտածել ոչ մի բանի մասին, մտածել եմ ուղղակի լավ երգելու, լավ ներկայանալու մասին»,- ասաց երգչուհին:
Սոնա Ռուբենյանը չի կարող ասել, թե ինչ զգացողություններ ունեցավ, երբ հայտարարեցին, որ ինքն է անցնում մրցույթի եզրափակիչ փուլ. «Չեմ կարող բացատրել, թե դրանք ինչ զգացողություններ են, չէի հավատում: Երբ եզրափակչի մասնակիցներին հրավիրեցին բեմ, անգամ չեմ տեսել, թե ինձ հետ ովքեր են անցել»:
«Նոր ալիք 2014»-ի հայաստանյան մասնակիցը երկու շաբաթ ունի, որպեսզի մրցույթում կատարելիք երգերը վերջնական ներկայացնի:
«Այսօրվանից սկսելու եմ աշխատել երգերի եւ ծրագրի ուղղությամբ: Շատ մարդիկ են ինձ օգնում, կարող եմ նշել Անդրեի անունը, ով միշտ պատրաստակամ է նման հարցերում: Շատ շնորհակալ եմ նրան: Փորձելու ենք այնպես անել, որ մեր ծրագիրն ամենալավը լինի»,- եզրափակեց Սոնան:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք 2014»-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը, Յուրմալայում:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով