«Թույլերը չեն կարող ոտք դնել սիրո թագավորություն»,- ասում էր Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու ձեր կյանքում մինչ օր ոչ ոք չկա, ինչո՞ւ չեք կարողանում սիրել եւ թույլ տալ, որպեսզի ձեզ սիրեն։ Պատասխանները տարբեր են՝ վախից մինչեւ ամաչկոտություն եւ անվստահություն: Այսօր կներկայացնենք մի քանի պատճառ, որոնք խանգարում են քեզ լիարժեք սիրել եւ սիրվել։
Վախ։ Յուրաքանչյուր մարդու մոտ վախը տարբեր կերպ է դրսեւորվում սիրային հարաբերություններում։ Հնարավոր է՝ դուք վախենում եք լուրջ հարաբերություններ սկսել, քանի որ դեռ պատրաստ չեք ձեր առօրյան կիսել ինչ-որ մեկի հետ կամ չգիտեք, թե ինչպես պետք է դրսեւորեք ձեզ նրա հետ։ Այս ամենը երկրորդական, նույնիսկ երրորդական հարցեր են։ Պետք չէ կարծել, որ կան հստակ կանոններ, թե ինչպես պետք է բռնեք նրա ձեռքը կամ ինչ անեք, երբ նա փորձում է ձեզ համբուրել։ Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում եւ նախապես այդ ամենը ծրագրելն անհեթեթություն է։ Որքան էլ շատ գրքեր կարդաք այդ մասին, միեւնույն է, դրանք չեն կարող օգնել, քանի որ սիրելիի քայլերը դժվար է կանխատեսել։ Այնպես որ՝ թողեք ամեն ինչ ինքնահոսի եւ կտեսնեք, որ դա այնքան էլ վախենալու չէ։
Անվստահություն։ Անվստահությունն ու վախը գրեթե միշտ ուղեկցում են միմյանց, եւ եթե կարողանաք հաղթահարել վախը, ապա ինչ-որ չափով կվերանա նաեւ անվստահությունը սեփական անձի հանդեպ։ Եթե չեք վախենում լուրջ հարաբերություններից, նրա հետ մենակ մնալուց կամ ցանկացած այլ իրավիճակից, նշանակում է՝ վստահ եք ձեզ եւ նրա վրա, ինչպես նաեւ, որ ձեր հարաբերություններն ապագա կունենան։
Կասկածամտություն։ Շատ մարդիկ նոր ծանոթություն հաստատելիս կանգնում են բարդ հարցի առջեւ. արդյո՞ք տվյալ անձը նա է, ով պետք է իրեն կամ ճի՞շտ ընտրություն է կատարել։ Պետք չէ վախենալ նման կասկածներից։ Չէ՞ որ դուք իսկապես չգիտեք, թե ինչ ընթացք կունենան ձեր հարաբերությունները, այդ պատճառով, առաջին իսկ հանդիպման ընթացքում պետք չէ մտքում կազմել ձեր հարսանիքի ծրագիրը կամ որոշել հարսանյաց ծաղկեփնջի գույնը։ Ցրեք այդ մտքերը, որպեսզի կասկածներն ամեն ինչ չփչացնեն եւ կարողանանք ընթացք տալ ձեր հարաբերություններին։
Ամաչկոտություն։ Ամաչկոտությունը վատ չէ, սակայն երբեք չպետք է թույլ տալ, որ այն իշխի ձեզ վրա եւ խանգարի։ Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում առաջացած ամաչկոտությունը բնական է, բայց այն հնարավոր է վանի նրան ձեզանից։ Պետք է հասկանալ, որ դուք ո՛չ առաջինն եք, ո՛չ վերջինը, ով հարաբերություններ պետք է սկսի՝ իր տրամաբանական շարունակությամբ, եւ ինքներդ ձեզ համոզել, որ մի օր պետք է այդ քայլին գնաք։ Ուրեմն, ինչո՞ւ չանել դա այսօր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը