Երկար մազերով աղջիկները հսկայական առավելություն ունեն ոճային կարճ սանրվածքներով իրենց ընկերուհիների նկատմամբ։ Լավ երեւակայության եւ ստեղծագործական միտք ունենալու դեպքում երկար մազերից կարելի է արվեստի գործ ստանալ, իսկ կանայք սիրում եմ փոփոխվել՝ յուրաքանչյուր անգամ նոր ու անկրկնելի կերպար ստեղծելով։ Այդ հարցում օգնում են խոշոր բիգուդիները, որոնց օգնությամբ կարելի է գեղեցիկ գանգուրներ ստանալ։
Եվ այսպես՝ խոշոր բիգուդիների օգնությամբ մազերը գանգրացնելու վարպետության դասեր:
Մազերը լվանալ, քսել սովորական բալզամն ու լվանալ։ Որպեսզի գանգուրները մեծ ու գեղեցիկ լինեն, լավ կլինի մազերին ծավալ հաղորդող շամպուն ու բալզամ օգտագործել։
Սրբիչի օգնությամբ փոքր-ինչ չորացնել մազերը, ամբողջ երկայնքով մուս կամ փրփուր քսել։
Թողնել, որպեսզի մազերը մի քիչ չորանան կամ վարսահարդարիչով չորացնել՝ արմատներից բարձրացնելով, որից հետո վարսերը մանր սանրով սանրել։ Մազափունջը մանր փնջերի բաժանել, բայց ոչ շատ բարակ եւ նրանք, որոնք դեռ չեք օգտագործում, ամրացրել հերակալով, որպեսզի չխառնվեն ու չխանգարեն։
Յուրաքանչյուր փունջը ուղղահայաց փաթաթել բիգուդիի վրա. բիգուդին փափաթել մինչեւ մազերի երկարության կեսը, մազերի վերջավորությունը մատներով փաթաթել դրա վրա, այնուհետեւ բիգուդին ոլորել դեպի արմատներն ու հերակալով ամրացնել։ Մազերը վարսահարդարիչով չորացնել եւ զգուշորեն հանել բիգուդիները։
Յուրաքանչյուր փնջի վրա լաք անել։ Հետեւեք, որպեսզի այն շատ չլինի, այլապես սանրվածքն անբնական տեսք կունենա։
Դրանից հետո գլուխը թափահարել եւ ձեռքերով մազերին ձեւ տալ։ Կարելի է արմատներից թեթեւ սանրել մազերը, որպեսզի դրանք լրացուցիչ ծավալ ստանան։
Ժամանակը զգալիորեն խնայում են ջերմային բիգուդիները, սակայն պետք է հիշել, որ դրանց հաճախակի օգտագործումը կարող է վնասել մազերը։ Ջերմապաշտպանիչ միջոցներ օգտագործեք, մի մոռացեք մազերը խոնավեցնող դիմակների մասին եւ երբեմն վարսերին հանգիստ տվեք։
Աղբյուրը՝ liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը