Դեռ 2011 թվականին Dolce & Gabbana, Roberto Cavalli, Emilio Pucci, Prada եւ Versace դիզայներական տները գարուն-ամառ 2012 սեզոնի համար համարձակ կարճ շապիկներ ներկայացրեցին, որոնք պոդիումի վրա ցուցադրում էին մոդելների անթերի կառուցվածքը։
Այն ժամանակ այդ միտումը, որը, թվում էր, թելադրում էին հենց իտալացիները, միանշանակ չընդունվեց։ Սակայն այդ շապիկներով կարմիր գորգի վրա հայտնված հայտնիների շնարհիով դրանք դարձան ամառային սեզոնի հիմնական միտումներից։ Շուտով իտալացիներին միացան նաեւ ֆրանսիացիները, որոնց թվում էին Balenciaga-ն, Nina Ricci-ն, Chloé-ն, Givenchy-ն եւ Roland Mouret-ը։
Versace, Emilio Pucci, Dolce & Gabbana
Ինչ վերաբերում է այս սեզոնին, ապա պարահանդեսը կառավարում են Stella McCartney, Alexander McQueen, Victoria Beckham, Topshop, J.W.Anderson եւ այլ ապրանքանիշեր։
Alexander McQueen
Հարկ է նշել, որ ավելի վաղ կարճ շապիկները կրծքալ կամ լողազգեստի վերին հատվածն էին հիշեցնում, սակայն այս տարիներին բավական փոփոխվել են։ Այժմ դրանք ավելի նման են առանց թեւերի կարճ վերնաշապիկի, բլուզի կամ սվիտերի։ Բրիտանացիները նախապատվությունը տվել են նուրբ ու թեթեւ գործվածքներին։ Նրանց կարծիքով, վրայից կարված օրգանզայից ու սատինից գրպաններն իրերին կանացիություն ու ռոմանտիկություն են հաղորդում։ Կարճ շապիկն այժմ մարզական զգեստապահարանի իր չէ, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում առօրյա հագուստի շարքում։
Victoria Beckham, J.W.Anderson
Կարճ շապիկների հետ հարմար են oversized տաբատներն ու ցանկացած երկարության եւ ձեւի կիսաշրջազգեստները։ Ինչ վերաբերում է կոշիկներին. այստեղ հարկ է նախապատվությունը տալ դասական բարձրակրունկ բոկոտիկներին՝ կերպարն ամբողջացնելով շղթայով կամ կաշվե բռնակով կլատչով։
Stella McCartney, Topshop
Գրիգոր Ավետիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ