Երգչուհի Քրիստինե Պեպելյանը այսօր՝ ապրիլի 22-ին, նշում է 34-ամյակը: Սիրված երգչուհին, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես օրը սկսել է վառ եւ ուրախ տրամադրությամբ:
«Քնել եւ արդնացել եմ շատ լավ տրամադրությամբ, քանի որ դեռ կեսգիշերից սկսած անընդհատ ստանում եմ շնորհավորական նամակներ եւ հեռախոսազանգեր: Լավ խոսեր ու մաղթանքներ եմ լսում, որոնք անկեղծ են ու սրտանց: Իմ կարծիքով այն մարդը, ով ի սրտե չի շնորհավորի քեզ, այդ օրը պարզապես չի զանգի: Այդ նամակներն ու զանգերը ինձ շատ են ուրախացնում: Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ նման մարդկանցով եմ շրջապատված»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն:
Երգչուհին երբեւիցե չի առանձնացրել այն մարդկանց, ովքեր ամեն տարի առաջինն են շնորհավորել:
«Ինձ համար էական չի, թե ով է առաջինը, երկրորդը կամ երրորդը շնորհավորել: Եթե ինչ-որ մեկն առաջինը չի հասցրել շնորհավորել դա դեռ չի նշանակում, որ նա պակաս կարեւորություն ունի իմ կյանքում: Ես նման բաների ուշադրություն չեմ դարձնում: Ես յուրաքանչյուր զանգի համար ել ուրախ եմ»,- ասաց Քրիստինեն՝ ավելացնելով, որ ինքը նաեւ նվերների արժեքին ուշադրություն չի դրաձնում:
«Ես ամենափոքրիկ նվերից էլ կարող եմ ուրախանալ: Կարեւորը, որ մարդը իր հնարավորությունների սահմաններում է նվերում: Իհարկե, բոլոր նվերներն էլ ինձ համար հիշարժան են, բայց ամենատպավորիչ նվերը, որ երբեւիցե ստացել եմ տարեդարձիս, եղել է մայրիկիս նվերը: Երբ փոքր էի մայրս ինձ գեղեցիկ մի զգեստ նվիրեց, որը այդքան էլ հեշտությամբ չէր ձեռք բերել: Ինչ վերաբերվում է մանկությանս, ես շատ ուրախ եւ զվարթ մանկություն եմ ունեցել: Շատ լավ հիշողություններ ունեմ»,- նշեց երգչուհին:
Ամեն տարի երգչուհին, ծննդյան տարեդարձի մոմերը փչելիս, երազանք է պահել, որն էլ միշտ իրականացել է:
«Փառք Աստծո, որ իմ բոլոր երազանքները դարձել են նպատակներ եւ իրականացել են»,- ասաց Քրիստինեն:
Երգչուհին նախապես չի ծրագրել, թե ինչպես կնշի երեկոյան. «Օրս սկսել եմ սովորական ձեւով: Դեռ մի քանի գործեր ունեմ ավարտելու: Չեմ սիրում ինչ-որ հատուկ շուքով նշել տարեդարձս: Տեսնենք ինչպես պահը կթելադրի, այնպես էլ կնշենք»:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին