Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Երգչուհու քույրն ու հայրը երկար ժամանակ անց խախտել են լռությունը եւ պատմել երգչուհու այժմյան վիճակի եւ այն մասին, թե սկզբում ինչպես է զարգացել հիվանդությունը։
«Գլիոբլաստոման ուռուցքներից ամենաագրեսիվն է համարվում,- հայտարարել է «Բեւեռլի Հիլզի ճառագայթային թերապիայի կենտրոն»ի- ճառագայթային ուռուցքաբան Հենրի Յամպոլսկին։ Այս հիվանդությունը չեն կարողանում հաղթահարել նույնիսկ շատ ագրեսիվ թերապիայի դեպքում։ Ժաննային անհրաժեշտ է շուրջ 6 շաբաթ ճառագայթային թերապիայի կուրս անցնել։ Այն տրվում է հաբերի տեսքով, քիմիաթերապիայի հետ զուգահեռ»։
Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն նշել է, որ երբ Ժաննային հիվանդանոց են տեղափոխել, Նատաշան օր ու գիշեր քրոջ կողքին է եղել, գիշերել է հիվանդասենյակում։ Դրա հետ մեկտեղ վատ էր քնում՝ վախենալով, որ նոպայի պահին քույրը կարող է ընկնել մահճակալից։
Բայց հիմա Ժաննան բավական լավ է զգում։ Այս ամբողջ ընթացքում նրա հիվանդասենյակում է եղել Սուրբ Մատրոնայի սրբապատկերը։ Քույրը՝ Նատաշան, անընդհատ աղոթել է այդ սրբապատկերի առջեւ եւ այժմ էլ շարունակում է այդ անել։ Բարեկամները վստահ են, որ հավատն է օգնել երգչուհուն դիմակայել։ «Եթե նախկինում նրան անհրաժեշտ էր տեղից բարձրացնել, ապա այժմ նա ինքնուրույն է կանգնում,- պատմում է Նատաշան։- Մի անգամ մտա հիվանդասենյակ, նա կանգնած ընկույզ էր ուտում։ Ասացի, քույրիկ, ի՞նչ ես անում։ Նա պատասխանեց. «Պարզապես ուտել էի ուզում»։ Բժիշկները կարծում են, որ Ժաննան պետք է շարունակի բուժումն ու հավատա հրաշքի։ «Նրա հավատը շատ կարեւոր է»,- հավաստիացնում է ուռուցքաբան Հենրի Յամպոլսկին։
Երբ Ժաննան իրեն ավելի լավ է զգացել, խնդրել է հիվանդասենյակ տանել որդուն, քանի որ հիվանդության պատճառով նա որդուն գրեթե չէր տեսել։ «Նրանք Պլատոնի հետ քայլել են սովորում։ Պլատոնն արդեն վազել է սովորել, եւ Ժաննան նույնպես շուտով կվազի։ Նա այժմ ավելի շատ է քայլում, ավելի լավ ձայն ունի։ Նախկինում մենք զանգահարում էինք, իսկ նա այնքան քնատ ձայն էր ունենում, հազիվ էր լսվում։ Իսկ հիմա՝ քույրիկ, ողջո՛ւյն, ի՞նչ կարող եմ բերել քեզ համար։ Ես ասում եմ՝ քեզ առողջ բեր, ուրիշ ոչինչ ինձ հարկավոր չէ»,- ժպտում է Նատաշան։
Հիմա Ժաննային դուրս են գրել հիվանդանոցից եւ երգչուհին բուժումը տանն է շարունակում։ Նա անհամեմատ լավ է զգում եւ նույնիսկ ինքնուրույն խանութ է գնում։ Նրա հետ Ամերիկայում են մայրը, որդին՝ Պլատոնը եւ մտերիմ ընկերուհի Օլգա Օրլովան։
Աղբյուրը՝ Starhit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը