«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլին հաշված օրեր են մնացել։ Արամ MP3-ը եւ մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ կիրականացվի նախամրցույթային ամբողջ գործընթացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։
«Բարձր տրամադրությամբ ենք վերադարձել պրոմո շրջագայությունից։ Եվ նույն տրամադրությամբ պատրասվում ենք մեկնել Կոպենհագեն։ Ասեմ, որ Արամը մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում ելույթ կունենա առաջին համարի ներքո։ Հուսամ՝ այսպես առաջատար դիրքերով էլ կշարունակենք»,- նշեց Գոհար Գասպարյանը։
Ասուլիսի ընթացաքում Արամը ներկայացրել է շրջագայությունից տպավորությունները. «Եղել ենք Ռուսաստանի քաղաքներում եւ Եվրոպայի մի շարք երկրներում։ Վերջին համերգը կայացավ Բրյուսելում։ Վերադարձել եմ դրական լիցքերով։ Համերգներն անցնում էին ջերմ մթնոլորտում։ Շատ ուրախ եմ, որ սփյուքում բնակվող հայերն իրենց դրական կարծիքն էին արտահայտում եւ ասում, որ մեր կողքին են լինելու։ Եվ այս նույն ոգեւորությամբ պատրաստվում եմ մեկնել Դանիա»։
Իսկ Գոհարն ավելացրեց. «Շատ հետաքրքիր շրջագայություն էր։ Ունեցել ենք երկու մեծ համերգ, որից մեկը համընկեց Արամի ծննդյան օրվա հետ՝ գեղեցիկ եւ անսպասելի անակնկալով։ Նշեմ, որ ապրիլի 28-ից սկսվելու են փորձերը, որին կարող եք հետեւել Արամի ֆեյսբուքի պաշտոնական էջում»։
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 6-ին, B&W Hallerne համերգասրահում։ Արամը MP3-ը բեմում հանդես կգա միայնակ։
«Որոշեցինք, որ Արամը միայնակ լինի։ Այդպես ավելի տպավորիչ կլինի։ Իհարկե, լուսային նոր տեխնոլոգաների արդյունքում հետաքրքիր շոու կստանանք։ Բեք-վոկալիստներ նույնպես չեն լինելու»,- նշեց Գոհարը։
Ինչպես գիտենք, «Not alone» տեսահոլովակում Արամի ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը։ Մրցույթին նույնպես ոճաբանը ջանք չի խնայել եւ հետաքրքիր, նորաոճ զգեստներ է պատրաստել, որի մասին Գոհարն ու Արամը չցանկացան մանրամասնել՝ ասելով միայն. «Այն փոքր-ինչ նման կլինի տեսահոլովակի կերպարին, բայց ավելին չենք բացի փակագծերը»։
Մինչ մայիսի 5-ը «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը մրցույթ է նախաձեռնել, որի մասին Գոհարն ավելի մանրամասն ասաց. «Ֆոտոմրցույթ ենք հայտարարում մինչեւ մայիսի 5-ը։ Արամի ֆեյսբուքյան էջին ցանկացած զույգ կարող է ուղարկել իրենց լուսանկարը համբուրվելիս։ Ի դեպ, պարտադիր չէ, որ այն լինի ավտոմեքենայում. որքան օրիգինալ, այնքան լավ։ Հաղթող մասնակցին սպասվում է շատ հետաքրքիր եւ յուրօրինակ անակնկալ, հատկապես UCOM ընկերության կողմից»։
Հիշեցնենք, որ Not alone երգի բառերի հեղինակը Vitamin ակումբից Արամի գործընկեր եւ ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Երգը կարելի է դիտել նաեւ սոցիալական ցանցերում Արամ MP3-ի պաշտոնական էջերում.
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել