Դիմահարդարումը թույլ սեռի ներկայացուցիչների համար սուրբ բան է։ Ի՞նչ կարող է այն պատմել կնոջ բնավորության մասին։
Առանց դիմահարդարման կին
Որոշ կանայք կոսմետիկայից ալերգիա ունեն։ Իսկ ահա նրանք, ովքեր գիտակցաբար են հրաժարվում կոսմետիկայից, ցածր ինքնագնահատական ունեն։ Նրանք չեն ցանկանում հետեւել իրենց կա՛մ ծուլությունից, կա՛մ ժամանակի բացակայությունից։ Շատ բան է կախված նաեւ շրջապատից ու դաստիարակությունից։ Եթե աղջկա մայրը չի դիմահարդարվել, ապա դժվար թե աղջիկն այդ մշտապես անի։
Այդ կարող է խոսել նաեւ ֆեմինիզմի մասին։ Կինը, ով ցանկանում է տղամարդուն հավասար լինել, կոսմետիկ միջոցներ չի օգտագործում։ Որոշ կանայք կարծում են, որ իրենք առանց դիմահարդարման էլ հիանալի տեսք ունեն, այդ պատճառով կոսմետիկա չեն օգտագործում։ Նաեւ կանանց այնպիսի տեսակ կա, ովքեր կարծում են. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»։ Եվ, բնականաբար, նույնպես անտարբեր են կոսմետիկայի հանդեպ։
Հազիվ նկատելի, բնական դիմահարդարում
Աղջիկները, որոնց պայուսակում միայն աչքերի համար նախատեսված մատիտ է ու շրթունքների փայլ, նույնպես դիմահարդարման կողմնակիցներ չեն։ Նրանք դիմահարդարվում են միայն այն պատճառով, որ այդպես ընդունված է: Նրանք, կարծես, գոհացնում են շրջապատին։ Այդպիսի կանայք կրքոտ չեն, ավելի շատ նախընտրում են ստվերում մնալ, քան ուշադրության կենտրոնում լինել։ Որպես կանոն, նրանք տղամարդկանց գրավում են իրենց մտավոր ունակություններով։
Վառ, կանչող դիմահարդարում
Վառ դիմահարդարման տակ կանայք կարող են արտաքին որոշ թերություններ թաքցնել։ Նաեւ հոգեբանական պատճառ կա. հնարավոր է՝ այդպիսի կանայք անձնական կյանքում խնդիրներ ունեն։ Այդպիսով, նրանք քողարկում են իրենց։
Միատեսակ դիմահարդարում
Կանայք կան, ովքեր ամբողջ կյանքում նույն դիմահարդարումն են անում։ Այդ կանայք փոփոխություններ չեն սիրում։ Ե՛վ աշխատավայրում, ե՛ւ տոնական ընթրիքին, ե՛ւ երեկույթներին նրանք նույն գույնի շրթներկ ու ստվերաներկ են օգտագործում։ Եթե նրանց առաջարկում են ինչ-որ բան փոխել իրենց կերպարի մեջ, նրանք կտրականապես հրաժարվում են։ Այնպես որ՝ պետք չէ նրանց այլ գույնի շրթներկ նվիրել, այդպիսով դուք միայն փողը քամուն կտաք։
Դիմահարդարում, որը մեկ եւ ավելի ժամ է տեւում
Կանայք, ովքեր ժամերով կանգնում են հայելու առջեւ եւ դիմահարդարվում, ինքնասիրահարված էակներ են։ Հետեւաբար, նրանք պերֆեկցիոնիստ են։
Պրոֆեսիոնալ դիմահարդարում ոճաբանի կողմից
Մասնագետների դիմում են այն կանայք, ովքեր ոճ ու անակնկալներ են սիրում։ Սակայն արտաքին տեսքի տակ կարող է անվստահություն թաքնված լինել։ Նրանց համար միայն այն փաստը, որ իրենց հետ մասնագետ է աշխատել, որակի երաշխիք է։ Նրանք չեն մտածում, որ նույնիսկ մասնագետներն են սխալվում, գլխավորը ոճն ու աղմկոտ ապրանքանիշն են։
Աղբյուրը՝ testio.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ