Մարդն այնքան տարեկան է, որքան երեւում է նրա տեսքից: Այս հետաքրքիր թեսթը կօգնի հասկանալ, թե իրականում քանի տարեկան եք զգացողությամբ, այլ ոչ թե անձնագրով:
Պատասխանների տարբերակներ. «այո», «ոչ», «չգիտեմ»:
1. Ձեր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունե՞ք:
2. Ի՞նչ է կատարվում երաժշտության հետ: Վերջին հինգ տարիներին ոչ մի լավ երգ չկա: Այն չէ, ինչ նախկինում էր:
3. Ես ավելի հաճախ եմ սկսել ասել. «Աստված իմ, ես կյանքում ոչինչ չեմ հասկանում»:
4. Վերջին շրջանում ավելի հաճախ եմ հայելու մեջ նայում՝ ուշադիր հետեւելով փոփոխություններին:
5. Ժամանակ առ ժամանակ կենսական այնպիսի ուժ եմ զգում, որ ճախրում եմ երջանկությունից:
6. Հետեւում են իմ հասակակիցներին եւ մտածում. մի՞թե ես նույնքան ծեր ու խելագար եմ:
7. Ես անընդհատ շտապում եմ: Այնպիսի զգացողություն է, կարծես օրվա ընթացքում մի քանի ժամ չի բավականացնում:
8. Ես այնքան բան կարող էի ասել… բայց ոչ ոք չի ցանկանում ինձ լսել:
9. Ես ուրախանում եմ նոր ծանոթություններից, տպավորություններից եւ զգացողություններից, ես միշտ դրա համար ժամանակ եւ համբերություն ունեմ:
10. Ինձ հետաքրքրում են հակառակ սեռի ներկայացուցիչներն ու սեքսը, եւ չեմ ամաչում դրանից:
11. Ես սկսել եմ խուսափել մարդկանցից, ովքեր ինձ համար հետաքրքիր չեն:
12. Սիրում եմ ճամփորդել դեպի նոր եւ բոլորովին անծանոթ վայրեր:
13. Ինձ ավելի հաճախ է հետաքրքրում ապագան այն տեսանկյունից, թե ինչ է մնալու ինձանից հետո:
14. Կարծում եմ, որ իմ կյանքի լավագույն ժամանակը հենց հիմա է:
Թեսթի արդյունքները
1, 3, 5, 7, 9, 11, 13, 15 հարցերի «այո» եւ 2, 4, б, 8, 10, 12, 14 հարցերի «ոչ» պատասխանի պարագայում՝ 10 միավոր, իսկ ցանկացած «չգիտեմ» պատասխանի դեպքում՝ 5 միավոր:
150-100 միավոր - Եթե ձեր երիտասարդության զգացողությունը կարողանար իրենով փուչիկ լցնել, այն, անկասկած, ձեզ կտաներ յոթ սարից այն կողմ գտնվող թագավորություն: Ակտիվությունը, կենսական ուժն էներգիայի աղբյուր են, որը դեռ երկար տարիներ կբավարարեն ձեզ: Դեռ երկար ժամանակ դուք կկարողանաք ձեզ եւ այլոց ուրախություն պարգեւել: Դուք 30 տարեկանից ավելի չեք:
99-50 միավոր - Դուք ռեալիստ եք: Սկսում եք նկատել ձեր մեջ եւ ձեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունները: Ավելի հաճախ «Ո՞ւր եմ գնում» հարցը փոխարինվում է «Իսկ ինչի՞ս է այդ պետք» հարցով: Զգուշացեք: Դուք երկու քայլ եք հեռու լիակատար հոռետեսությունից, որը կարող է ձեզ ժամանակից շուտ ծերացնել: Դուք 50-ն անց եք:
50 միավորից պակաս - Կարելի է ասել՝ երիտասարդություն հասկացությունը ձեր ուղեղում ծերացել է անձնագիր ստանալուց առաջ: Բացեք պատուհանը եւ հասկացեք, որ արեւը բոլորի համար է փայլում, այդ թվում՝ ձեզ համար:
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը