Hello! ամսագիրն ինքնատիպ հարցում է անցկացրել: Հրատարակությունը փորձել է պարզել, թե շոու-բիզնեսի աստղերից ում վարսերն են լավագույնը: Բայց այդ աստղերից առաջ է անցել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը: «2014 թվականի լավագույն վարսերը» հարցման ժամանակ նրա օգտին քվեարկել է հարցվածների 27%-ը:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի բնակիչներին չի անհանգստանում այն, որ Քեյթ Միդլթոնի սանրվածքներն իրենց՝ որպես հարկատուների, թանկ են արժենում: Այսպես, վերջերս Ավստրալիա եւ Նոր Զելանդիա կատարած շրջագայության ժամանակ դքսուհին իր հետ տարել է անձնական վարսահարդարին՝ 51-ամյա Ամանդա Քուք Թաքերին: Նրա ծառայությունները 10 հազար դոլար են արժեցել: Սակայն տնտեսելու համար Քեյթը դիմահարդար իր հետ չի տարել:
Հարցման արդյունքում կազմված վարկանիշի երկրորդ տեղում Քեյթ Միդլթոնի երկրպագու Քիմ Քարդաշյանն է (18%): Հայտնի է, որ 33-ամյա Քիմը պարբերաբար փորձարկումներ է կատարել մազերի հետ, բայց այժմ վերադարձել է բնական կերպարին:
Հաղորդավարուհի Հոլլի Ուիլոուբին 12%-ով գրավել է երրորդ հորիզոնականը: Ի դեպ, նա զբաղեցրել է նաեւ բոլոր ժամանակների մեծագույն շիկահերների վարկանիշի 5-րդ հորիզոնականը:
Շքեղ վարսերի տիրուհիների վարկանիշի մյուս տեղերն այսպես են բաշխվել.
4. Ռիտա Օրա (11%)
5. Միշել Կիգան (9%)
6. Բինքի Ֆելսթեդ (8%)
7. Ամանդա Հոլդեն (6%)
8. Լյուսի Մեքլենբուրգ (5%)
9. Նիկոլ Շերզինգեր (3%)
10. Քեյթ Մոսս (1%)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն