Եթերային յուղերով մազերը սանրելը շատ օգտակար գործողություն է։ Եթե այն կանոնավոր կատարեք, մազերն ավելի ամուր ու առողջ կլինեն, արագ կերկարեն ու գեղեցիկ փայլ կունենան։ Եթերային յուղերի օգնությամբ արոմատիկ սանրումը մազերը խնամելու ամենատարածված տարբերակներից է։ Այդ կատարելը շատ դյուրին է։ Բնական նյութից սանր վերցրեք (փայտի կամ խոզի մազից, հարմար է նաեւ գոմեշի եղջյուրից պատրաստված սանրը), վրան մի քանի կաթիլ եթերայուղ լցնել, որից հետո մազերը երկար եւ խնամքով սանրել։ Պլաստմասե կամ մետաղական սանրերն ու խոզանակները խորհուրդ չեն տրվում օգտագործել, քանի որ եթերայուղերը կարող են այս նյութերի հետ հակազդեցություն ունենալ։
Ներկայացնում ենք կանացի մազերի խնամքի մի քանի գաղտնիք
1. Եթերայուղերով մազերը սանրելը ձեր մազերն ավելի գեղեցիկ եւ առողջ են դարձնում։ Միաժամանակ, դրանք ավելի փայլուն ու հարթ են դառնում։
2. Մազերի արմատները լրացուցիչ սնուցում են ստանում։
3. Արոմատիկ սանրումից հետո ամբողջ օրվա ընթացքում բույրը մնում է մազերի վրա։
4. Գործողությունը նպաստում է կնոջ հոգեզգայական վիճակի բարելավմանը։
5. Տոնուս հաղորդող եւ առույգացնող ազդեցություն է թողնում։
Յուրաքանչյուր մարդ, անկախ իր նախապատվություններից, որոշակի եթերայուղեր է ընտրում։ Ամեն դեպքում, մազերի խնամքի մի քանի խորհուրդ կա։ Առավոտյան սանրվելու գործողությունը պետք է ակտիվ տոնուս հաղորդող տարրեր պարունակի, որոնք կարելի է գտնել կոճապղպեղի, դարչինի եւ հազրեվարդի յուղերում։
Երեկոյան մազերի համար կատարյալ տարբերակ են նարդոսի եւ երիցուկի յուղերը, քանի որ դրանք հանգստացնող եւ թուլացնող հատկություն ունեն։ Աշխատանքային ծանր օրվա ավարտին խորհուրդ է տրվում սթրեսը հանել էվկալիպտի, պաչուլիի եւ ցիտրուսային եթերայուղերով։ Եթե դուք ցանկանում եք ազատվել մազերի չորությունից, անհրաժեշտ է ձեռք բերել թուրինջի, մշկընկույզի, պաչուլիի եթերայուղեր։
Որոշակի եթերայուղ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքներին. ձեր մազերի գույնը, ներկա վիճակը, օրվա եւ տարվա ժամանակը։
Արոմատիկ սանրում խորհուրդ է տրվում կատարել ընդարձակ եւ լավ օդափոխված տարածքում։ Այդ դեպքում դուք կխուսափեք յուղերի ուժեղ եւ սուր բույրի հետեւանքով առաջացող հնարավոր գլխացավից։ Այս գործողությունը, բացի առողջացնող արդյունքից, սովորաբար նաեւ զգայական վերելք է պարգեւում, որը կզգաք մի քանի գործողությունից հետո։ Պետք չէ չարաշահել եթերային յուղերի չափաբաժինը։ Որպես կանոն, բավական է 3-5 կաթիլը, թեեւ կախված է ձեր մազերի երկարությունից, որոնք, ի դեպ, պետք է մաքուր եւ չոր լինեն։
Գործողության համար 5-10 րոպե է անհրաժեշտ։ Շաբաթական կարելի է 1-2 գործողություն կատարել, թեեւ ժամանակի ընթացքում կարելի է ավելացնել քանակը։ Ցուրտ եղանակին արոմատիկ սանրում կարելի է կատարել ավելի հաճախ։ Այդպիսով, դուք ձեր մազերը կպատրաստեք ամռան համար, իսկ ձմռանը կամրացնեք։
Աղբյուրը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը