Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Երեւանյան առաջին բացօթյա կինոթատրոնն իրականություն է. ֆոտոռեպորտաժ

12:03, 7 հունիսի

Երեւանյան առաջին բացօթյա կինոթատրոնի մասին լուրն իսկական իրարանցում առաջացրեց համացանցում: Էնտուզիազմով լի երկու երիտասարդների՝ Տաթեւի եւ Գեւորգի նախաձեռնությունը վերջապես իրականություն դարձրեց շատերի երազանքը՝  պառկել խոտերի վրա եւ բաց երկնքի տակ դիտել սիրելի ֆիլմերը. այն, ինչ միայն արտասահմանյան կինոժապավեններում էինք տեսել:

Այնպես է ստացվել, որ մեր քաղաքում շատ քիչ են այլընտրանքային ժամանցի վայրերը, եւ բացօթյա կինոթատրոնն իսկական փրկություն է ստանդարտից դուրս հանգիստը վայելել սիրողների համար:

Տաք վերմակ, փափուկ բարձեր, այս ամենը տոմսի դիմաց ձեզ կտրամադրեն բացօթյա կինոթատրոնում: Դե, իսկ յուրահատուկ տաղավարում պատրաստվող փոփ-քորն ու վաճառվող ըմպելիքները կլրացնեն եւ լիարժեք կդարձնեն կինոդիտումը:

NEWS.am STYLE-ը երեկ եղել է Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղակայված CornPop կինոթատրոնում եւ ֆիքսել հետաքրքիր պահերը: Մեր այցի ընթացքում մարդկանց հոսքը չէր դադարում. Տաթեւն ու Գեւորգը հազիվ էին հասցնում վաճառել տոմսերը, փոփ-քորն պատրաստել, բաժանել բարձերն ու վերմակները:

Վերջապես ամեն ինչ բաժանված է, հանդիսատեսը՝ խոտերին նստած: Ֆիլմն սկսվում է: Հսկայական չափերի էկրանին հանրահայտ «Բախելով երկնքի դռները» ֆիլմն է: Հանդիսատեսին մերթընդմերթ «խանգարում են» պատահական անցորդները, մի փոքր էլ քամին, բայց էլ ինչի՞ համար են տաք վերմակներն ու սիրելի մարդկանց ձեռքերը Smile

Թե ինչ էր կատարվում բացօթյա կինոդիտման ընթացքում, առաջարկում ենք դիտել NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում:

Տեքստը՝  Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝  Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել