Վահե Թիլբիյանը Եթովպիայում ծնված հայ երգիչ է։ Մեր ընկեր Մարկ Հովհաննիսյանի շնորհիվ մենք բացահայտեցինք մեզ համար այս գերդրական մարդուն, ով երգեր է ստեղծում հեռավոր Ադիս-Աբեբայում՝ չմոռանալով այն մասին, թե որտեղից են իր արմատները։ NEWS.am STYLE-ը զրուցել է նրա հետ, ով զրույցի առաջին րոպեներից դրսեւորեց մեր ազգին հատուկ հումորի զգացողությունը։
«Ես ծնվել եւ մեծացել եմ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում։ Տարիքս չեմ նշում, ես այնքան երիտասարդ չեմ, ոչ էլ շատ (ծիծաղում է)…»
Վահե, ի՞նչ երաժշտություն ես դու լսում։
Ես լսում եմ բացարձակապես ամեն ինչ։ Շատ եմ սիրում լատինո ոճի երաժշտություն, Կանադայում ես նույնիսկ լատինաամերիկյան պարերով եմ զբաղվել։ Ամեն դեպքում, երաժշտություն պաշտում եմ մանկուց, ինչ էլ որ այն լինի՝ փոփ, լատինո, հայկական, արեւմտյան, եթովպիական։ Այժմ ես կենտրոնացած եմ փոփ-ռոք ժանրի վրա, երգում եմ ռեգգի, ռոք, ռետրո։
Երբ ավարտեցի University of British Columbia համալսարանը, վերդարձա Եթովպիա եւ սկսեցի պարի դասեր տալ։ Այժմ միայն երգեր եմ գրում եւ կատարում։
Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված։
Ի՞նչ ծրագրեր...Ինչպես ստացվի։ Ամեն ինչ Աստծո կամոք է։ Եթե ստացվի, կցանկանամ տարածել իմ երաժշտությունն ամբողջ աշխարհում, դառնալ մի երգիչ, ով համաշխարհային շրջագայություններ կունենա։
Իսկ ի՞նչ կասեք Հայաստան գալու մասին։
Ես կգամ Հայաստան։ Ես արդեն եղել եմ հայրենիքում՝ 2005 եւ 2007 թվականներին։ Ես շատ եմ ցանկանում գալ եւ երգել Հայաստանում։ Կցանկանայի նաեւ հայկական երգերի ձայնասկավառակ թողարկել հենց Հայաստանում։ Այս աշխարհում ոչինչ հեշտությամբ չի տրվում, բայց ես աշխատում եմ, երգում, ես բացի երգելուց այլ գործով չեմ զբաղվում։ Դա իմ կյանքն է։ Աշխատանքը, նաեւ կյանքը պետք է սիրել։ Առանց սիրելու հնարավոր չէ աշխատանքը լավ կատարել, դու պետք է ամբողջությամբ դրա մեջ լինես, ապրես դրանով։
Ինչպե՞ս է Եթովպիայում։
Օ, եթովպացիները հրաշալի մարդիկ են։ Հայերի նկատմամբ հրաշալի են տրամադրված։ Հայերը վաղուց են հաստատվել Եթովպիայում։ 40 որբերի պատմությունը (1924 թվականին Ցեղասպանությունից տուժած 40 որբեր կայսր Հայլե Սելասսի I-ի կողմից ընդգրկվել են հոգեւոր նվագախումբ, որի դիրիժորը գրել է նոր հանրապետության առաջին հիմնը) ապացուցում է, թե որքան հարգանքով են նրանք մեզ վերաբերում։ Միակ օտարեկրացիները, որոնք Եթովպիայի քաղաքացիություն են ստացել, հայերն են եղել։ Հայկական համայնքն այստեղ այդքան էլ մեծ չէ։ Մինչ 70-ականների հեղաշրջումը, մոտավորապես 1500 հոգի ենք եղել, այժմ՝ 80։ Մենք ունենք մեր դպրոցը, մանկապարտեզը, եկեղեցին։ Մենք բոլորս այստեղ սովորել ենք հայոց լեզուն դպրոցում եւ մեր ընտանիքներում։
Զրուցեց՝ Պարույր Սինյավսկին
Լուսանկարներ՝ Արամազդ Քալայջյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի