Հունիսի 18-ից աշխարհահռչակ իտալացի երգիչ Ռոբերտո Լորետին պլանավորել է մի քանի համերգներով հանդես գալ Հայաստանում եւ Լեռանային Ղարաբաղի Հանրապետությունում։
Համերգը կայանալու է Արցախում, որտեղ Լորետին ելույթ կունենան իր աշակերտի՝ Նիժնի Նովգորոդում ապրող, ղարաբաղյան արմատներ ունեցող12-ամյա Ֆելիքս Քարամյանի հետ։
Ադրբեջանակամ Vesti.Az պորտալը հայտնել է, որ այս բոլոր տեղեկությունները անհանգստացնում են ադրբեջանական կողմին։ Ռուս արտիստ եւ երգահան Սերգեյ Ապատենկոն նախազգուշացրել է Ռոբերտինոյին, թե ինչ հետեւանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում իր ելույթից հետո։
«Ես խոսել եմ նրա հետ։ Իսկապես, մոտ օրերին ակնկալվում է Ռոբերտո Լորետիի այցը Հայասատանի տարբեր քաղաքներ։ Արցախի մասին կազմակերպիչները ոչինչ չեն հայտնել։ Ես նրան զգուշացրել եմ Լեռնային Ղարաբաղում ելույթ ունենալու հետեւանքների մասին եւ ուզում եմ նշել, որ նա իմ խոսքերին բավականին լուրջ է վերաբերել»,-ասել է Ապատենկոն։
Սակայն ինչպես ադրբեջանական կողմին հայտնել է Իտալիայում երգչի ներկայացուցիչ Ֆաբրիցիո Մասչին՝ Ռոբերտո Լորետին իսկապես պլանավորել է ելույթ ունենալ Լեռնային Ղարաբաղում։
Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրահանգել է Իտալիայում գտնվող Ադրբեջանի դեսպանին կապ հաստատել երգչի հետ եւ նրա ուշադրությունը ուղղել այն փաստի վրա, որ դա անթույլատրելի այց է ըստ ադրբեջանական կողմի՝ «օկուպացված, ադրբեջանական տարածքներ»։
Սա նշանակում է, որ բազմաթիվ այլ հայտնի արվեստագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների նման, Ռոբերտո Լորետին նույնպես կարող է հայտարարվել Ադրբեջանում պերսոնա նոն գրատա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «պերսոնա նոն գրատա» ցուցակում արդեն մոտ երեք հարյուր ազգանուն կա։
Մեզ հայտնել են, որ իտալացի երգիչը տեղյակ է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո նրա անունը նույնպես կարող է հայտնվել Բաքվի «սեւ ցուցակում», եւ նա կարող է զրկվել Ադրբեջանում ելույթ ունենալու հնարավորությունից։ Նման հայտարարությանը Լորետին պատասխանել է, որ եթե նրան ինչ-որ մի տեղ արգելում են ելույթ ունենալ, ապա նա նման երկրի հետ ոչ մի գործ չի ցանկանում ունենալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ