«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արցախում կայանալիք Ռոբերտո Լորետիի բարեգործական համերգը «զայրացրել» է Ադրբեջանին

12:31, 17 հունիսի

Հունիսի 18-ից աշխարհահռչակ իտալացի երգիչ Ռոբերտո Լորետին պլանավորել է մի քանի համերգներով հանդես գալ Հայաստանում եւ Լեռանային Ղարաբաղի Հանրապետությունում։

Համերգը կայանալու է Արցախում, որտեղ Լորետին ելույթ կունենան իր աշակերտի՝  Նիժնի Նովգորոդում ապրող, ղարաբաղյան արմատներ ունեցող12-ամյա Ֆելիքս Քարամյանի հետ։

Ադրբեջանակամ Vesti.Az պորտալը հայտնել է, որ այս բոլոր տեղեկությունները անհանգստացնում են ադրբեջանական կողմին։ Ռուս արտիստ եւ երգահան Սերգեյ Ապատենկոն նախազգուշացրել է Ռոբերտինոյին, թե ինչ հետեւանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում իր ելույթից հետո։

«Ես խոսել եմ նրա հետ։ Իսկապես, մոտ օրերին ակնկալվում է Ռոբերտո Լորետիի այցը Հայասատանի տարբեր քաղաքներ։ Արցախի մասին կազմակերպիչները ոչինչ չեն հայտնել։ Ես նրան զգուշացրել եմ Լեռնային Ղարաբաղում ելույթ ունենալու հետեւանքների մասին եւ ուզում եմ նշել, որ նա իմ խոսքերին բավականին լուրջ է վերաբերել»,-ասել է Ապատենկոն։

Սակայն ինչպես ադրբեջանական կողմին հայտնել է Իտալիայում երգչի ներկայացուցիչ  Ֆաբրիցիո Մասչին՝ Ռոբերտո Լորետին իսկապես պլանավորել է ելույթ ունենալ Լեռնային Ղարաբաղում։

Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրահանգել է Իտալիայում գտնվող Ադրբեջանի դեսպանին կապ հաստատել երգչի հետ եւ նրա ուշադրությունը ուղղել այն փաստի վրա, որ դա անթույլատրելի այց է ըստ ադրբեջանական կողմի՝ «օկուպացված, ադրբեջանական տարածքներ»։

Սա նշանակում է, որ բազմաթիվ այլ հայտնի արվեստագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների նման, Ռոբերտո Լորետին  նույնպես կարող է հայտարարվել Ադրբեջանում պերսոնա նոն գրատա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական «պերսոնա նոն գրատա» ցուցակում արդեն մոտ երեք հարյուր ազգանուն կա։

Մեզ հայտնել են, որ իտալացի երգիչը տեղյակ է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո նրա անունը նույնպես կարող է հայտնվել Բաքվի «սեւ ցուցակում», եւ նա կարող է զրկվել Ադրբեջանում ելույթ ունենալու հնարավորությունից։ Նման հայտարարությանը Լորետին պատասխանել է, որ եթե նրան ինչ-որ մի տեղ արգելում են ելույթ ունենալ, ապա նա նման երկրի հետ ոչ մի գործ չի ցանկանում ունենալ։

 




Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել