«Ոսկե Ծիրան» միջազգային կիոնփառատոնը տարիներ շարունակ համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա մի շարք դեսպանությունների հետ, որոնց թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհասատնի դեսպանատները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ երկրների դեսպանները խոսեցին փառատոնի եւ դրա հետ իրենց համագործակցության մասին։
ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ «Ոսկե Ծիրան» փառատոնը մեծ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ տարածաշրջանի եւ անգամ տարածաշրջանից դուրս։ Ըստ նրա՝ փառատոնն արդեն մեծ հեղինակություն է ձեռք բերել աշխարհում շնորհիվ նաեւ կազմակերպիչների, ովքեր շրջում են տարբեր երկրներով եւ կապեր ստեղծում։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոսքով էլ կինոյի շնորհիվ ամուր կապ է ստեղծվել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ։ Ապա դեսպանը ներկայացրեց փառատոնում ընդգրկված ֆրանսիական ֆիլմերն ու դրանց ռեժիսորներին՝ հավելելով, որ այդ ֆիլմերը թվով 17-ն են։
ՀՀ Լեհաստանի հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, Քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին նույնպես իր խոսքում նշեց, որ փառատոնը հեղինակավոր է եւ իրենց մեծ պատվով են տարիներ շարունակ մասնակցում դրան։
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը՝ Երեւանում։
Շ.Շ.
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով