Թթվասերով պատրաստված դիմակները կարող են իսկական հրաշքներ գործել։ Այո, թթվասերը ամենատարածված, բնական բաղադրիչներով հարուստ, առողջարար եւ կոսմետիկ հատկանիշներ ունեցող մթերք է։ Թթվասերով պատրաստված դիմակների կանոնավոր օգտագործումը կօգնի մաշկն ավելի նուրբ, հարթ եւ փափուկ դարձնել։ Այս դիմակների բաղադրիչները ներթափանցում են խորը շերտերի մեջ եւ դրական ազդեցություն ունենում մաշկի ներսում։ Այսօր ներկայացնում ենք դիմակներ նորմալ մաշկի համար։
Դիմակներ նորմալ մաշկի համար
Ոչ միայն որոշակի խնդիրներ ունեցող, այլեւ նորմալ մաշկն ունի սնուցման, խոնավացման եւ վիտամիններով հարստացման կարիք։Բնականաբար, այս պարագայում նման դիմակները պետք է ավելի հազվադեպ՝ շաբաթական 1-2 անգամ, օգտագործել, քան յուղոտ կամ չոր մաշկի դեպքում։ Դիմակները կանխում են մաշկի թառամածությունը, պայքարում պիգմենտային բծերի դեմ եւ վերականգնում դեմքի գույնն ու տոնուսը։
Մեղրով եւ վարսակի ալյուրով պատրաստված դիմակ
Վարսակի ալյուրը խառնում եք թթվասերով։ 1 մաս վարսակի փաթիլների համար պետք է վերցնել 2 մաս կաթնաթթվային մթերք։ Զանգվածը թողնում եք 20 րոպե տաք տեղում։ Այս ընթացքում տաքացնում եք ձվի դեղնուցը՝ նույն քանակությամբ մեղրով։ Ստացված երկու զանգվածները խառնում եք եւ տաք վիճակում քսում դեմքին։ Տաքությունը պահելու համար կարելի է դեմքը ծածկել հաստ անձեռոցիկով։ Այս դիմակն օգտագործելուց հետ մաշկը ձգվում է, վերականգնվում են նրա գույնն ու ռելիեֆը, անցնում բոլոր բորբոքումները։
Խաղողից պատրաստված խոնավացնող դիմակ
Հեռացնում եք քաղցր խաղողի սերմերն ու կեղեւը եւ խառնում հավասար քանակությամբ թթվասերով։ Եթե խաղողից շատ հյութ է դուրս եկել, նախընտրելի է օգտագործելուց առաջ այն առանձնացնել։ Դիմակը մեծապես խոնավացնում է մաշկը, տոնուս հաղորդում, վերականգնում են էպիդերմիսի բջիջները, ինչն էլ իր հերթին երիտասարդացնում է դեմքը։Եթե խաղողից ալերգիա ունեք, ապա կարելի է օգտագործել ցանկացած այլ միրգ՝ բացի ցիտրուսայիններից։
Թթվասերով եւ բրնձի ալյուրով պատրաստված դիմակ
Բրձի ալյուրը կարելի է պատրաստել նույնիսկ տանը՝ սրճաղացի միջոցով։ Պետք է վերցնել միայն սպիտակ բրինձ (շագանակագույնի չի օգնում)։ Հարում եք ձվի դեղնուցը, խառնում թթվասերով (թթվասերը երկու անգամ ավելի շատ պետք է լինի, քան դեղնուցը) եւ բրնձի ալյուրի միջոցով զանգվածը թանձր եւ խիտ եք դարձնում այնքան, մինչեւ մածուկի տեսք ստանա։ Այն կարելի է արդեն օգտագործել։ Դիմակի մեջ առկա միանգամից երկու բաղադրիչ սպիտակեցնում են մաշկը, այդ պատճառով սա հիանալի միջոց է արեւայրուք ստացած դեմքի համար։ Նման դիմակի օգտագործումից հետո մաշկը սկսում է փայլել եւ առողջ տեսք է ստանում։ Այն նաեւ հարթեցնում է միմիկայի հետեւանքով առաջացած կնճիռները, վերականգնում մաշկը հոգնածությունից, որը հաճախ հանդիպող երեւույթ է՝ պայմանավորված վիտամինների պակասով։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում