Լավագույն ձկնապուրը պատրաստվում է թարմ բռնած ձկից։ Եվ այն պետք է պատրաստել հենց տեղում, կրակի վրա։ Ցավոք, նման հնարավորություններ ոչ միշտ են լինում եւ ոչ բոլորի մոտ, այդ պատճառով փորձեք պատրաստել սաղմոնով ոչ պակաս համեղ ձկնապուր տանը՝ խոհանոցում։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե ամբողջական ձուկը, այլ այն հատվածները, որոնք սովորաբար չեն օգտագործվում՝ գլուխ, պոչ, լողաթեւերն ու ոսկորները եւ իհարկե, մի քանի կտոր ձկան ֆիլե։
Շատ համեղ ձկնապուր կարելի է ստանալ, եթե այն պատրաստեք հենց այս բաղադրատոմսով։ Պետք է վերցնել ցանկացած կարմիր ձկան տեսակ՝ սաղմոն, իշխան, սապատաձուկ եւ այլն։
Անհրաժեշտ են հետեւյալ մթերքները. ջուր (մոտավորապես 3 լիտր), մեկ սոխ, մեկ գազար, թարմ կանաչի, ցանկացած ձկան ֆիլե (մոտ 300 գրամ), աղ եւ բուրավետ սեւ պղպեղ, դափնու տերեւ եւ օղի։ Վերջին բաղադրիչը պարտադիր է, քանի որ առանց օղու ձկնապուրը համեղ չի լինի։ Ապուրի մեջ ալկոհոլի համը չի զգացվում, այդ պատճառով այս ուտեստը շատ հանգիստ կարող են նաեւ երեխաներն ուտել։
Ձկան ֆիլեն մեծ-մեծ կտրատում եք, մաքրում կարտոֆիլը, շերտատում։ Կարտոֆիլի վրա ջուր եք լցնում եւ դնում կրակին։ Հենց սկսում է եռալ, ավելացնում եք աղը, դափնու տերեւը, պղպեղը, գազարը եւ սոխը։ Պետք է պատրաստել մարմանդ կրակի վրա եւ կաթսան չփակել։ Այնուհետեւ, լցնում եք օղին (մեկ ճաշի գդալ կամ օղու փոքր բաժակի չափով)։ Վերջում պետք է արդեն ավելացնել կանաչին։
Թողեք, որ ապուրը մի փոքր սառչի, այնուհետեւ կարող եք ուտել։
Աղբյուրը՝ webspoon.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել