Բուլղարական պղպեղը բանջարեղենի մի տեսակ է, որը շատերն սիրում են եւ ուտել, եւ օգտագործել տարբեր տեսակի ուտեստներ պատրաստելիս։ Իսկ ի՞նչ գիտենք դրա մասին։
Փորձենք բացահայտել բուլղարական պղպեղի հատկանիշները եւ պարզենք, թե որքանով է այն օգտակար կամ վնասակար։
Բուլղարական պղպեղը քաղցր պղպեղ է, բայց չնայած իր անվանմանը՝ այն շատ քիչ քանակությամբ շաքար է պարունակում. ընդամենը հինգ տոկոս։ Այն լիովին կարելի է համարել դիետիկ սնունդ եւ դա բուլղարական պղպեղի հենց առաջին օգտակար հատկանիշն է։
Բուլղարական պղպեղը հարուստ է բազմաթիվ վիտամիններով, որոնք դրականորեն են ազդում օրգանիզմի վրա։
Բուլղարական պղպեղի օգտակարությունն անհերքելի է։ Պղպեղը հարուստ է վիտամին С-ով, որը պղպեղի մեջ ավելի մեծ քանակությամբ է, քան կիտրոնի եւ սեւ հաղարջի։ Ասկորբինաթթուն, վիտամին P-ի հետ համատեղ, ամրացնում են անոթները, ինչը կրկին բուլղարական պղպեղի դրական հատկանիշներց մեկն է։
Բուլղարական պղպեղի մեջ առկա պրովիտամին А-ն բարելավում է աճը, կարգավորում տեսողությունը եւ բարենպաստ ազդեցություն ունենում մաշկի վիճակի վրա։ Սա եւս օգտակար հատկություն է։
Բուլղարական պղպեղը շատ օգտակար է շաքարային դիաբետով եւ դեպրեսիայով տառապող մարդկանց համար։ Հիշողության վատթարացման, անքնության եւ ուժասպառության (հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս В1, В2, В6, РР վիտամինների պակասի հետեւանքով) դեպքում, կարելի է օգտագործել բուլղարական պղպեղ, քանի որ այն հարուստ է վերը նշված վիտամիններով։
Այս մթերքի մեջ առկա հանքային աղերը, կալիումն ու նատրիումը, յոդը, ֆոսֆորը, երկաթը, ցինկը, կալցիումն ու մագնեզիումը կանխում են սակավարյունության առաջացումը, բարձրացնում իմունիտետը։
Կապսաիցին ալկալոիդը բարենպաստ ազդեցություն ունի ստամոքս-աղիքային տրակտի եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա, ինչպես նաեւ իջեցնում է զարկերակային ճնշումը եւ հեղուկացնում արյունը։
Բուլղարական պղպեղը նաեւ օգտակար է, երբ ներառված է քսուքների բաղադրության մեջ, որոնք կարելի է օգտագործել ռադիկուլիտի, նեւրալգիայի, արթրիտի դեպքում։
Բուլղարական պղպեղի վնասակար ազդեցությունները ավելի հազվադեպ են ի հայտ գալիս, բայց նման դեպքեր լինում են։ Օրինակ, հիպերտոնիայով, իշեմիկ, սրտի առիթմիայով հիվանդները պետք է ընդհանրապես չօգտագործեն բուլղարական պղպեղ։
Բուլղարական պղպեղը նաեւ վնասակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն ստամոքսի խոց, գաստրիտ՝ ստամոքսի բարձր թթվայնությամբ։
Պղպեղի վնասակար ազդեցություն ունի նաեւ լյարդի եւ երիկամների հիվանդություններ, թութք, էպիլեպսիա, եւ ԿՆՀ խանգարումներ ունեցող մարդկանց մոտ։
Այս հիվանդությունների դեպքում բուլղարական պղպեղ խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ այն հարուստ է տարբեր եթերային յուղերով եւ բջջանյութով։
Կարելի է գալ այն եզրակացության, որ բուլղարական պղպեղի դրական եւ բացասական հատկանիշները շատ հարաբերական են։
Այս մթերքի դրական հատկությունները ավելի շատ են, քան բացասականները։ Այն շատ օգտակար է, բայց պետք է ուտել՝ հաշվի առնելով վերը նշված հիվանդությունների առկայությունը։ Իսկ ավելի լավ է, այն օգտագործել, որպես կանխարգելիչ միջոց նման հիվանդությունների առաջացման դեմ։
Աղբյուրը՝ Delfi
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում