Երբեք չէի մտածի, որ համաշխարհային քաղաքականությունը կարող է երրորդ ավելորդը դառնալ ամուսնական հարաբերություններում։ Սակայն հեռավոր Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը ցույց տվեցին, որ կյանքը կարող է անսպասելի եւ տհաճ անակնկալներ մատուցել։ Քաղաքականությունը հանկարծ խցկվեց մեր ամուսնական կյանք։ Շատերը կմտածեն, որ ես չափազանցնում եմ, բայց ավաղ, այս աղետի մասշտաբները օրեցօր ավելի ու ավելի են մեծանում։ Ուկրաինական դեպքերի գրեթե հենց սկզբից ինձ «նստացրեցին» սեռական դիետայի՝ չնայած իմ դժգոհություններին ու խռովությանը։
Իմ ամուսինը միշտ էլ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սակայն չափի մեջ։ Ուկրաինական ճգնաժամը նրան պարզապես խենթացրել է։ Նա անընդհատ թերթ է կարդում, լուրերին հետեւում, ինտերնետում կարդում դրան վերաբերող հոդվածները։ Այնպիսի տպավորություն է, որ նա ապրում է ոչ թե Հայաստանում, այլ Ուկրաինայում։ Տանը բոլոր խոսակցությունները բացառապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասին են։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում այն հանգամանքի պատճառով, որ իմ ամուսինը, ինչպես հիմա ասում են, Ռուսատանի կողմնակից է, իսկ ամուսնուս եղբայրը՝ ընդհակառակը։ Քաղաքական բարձրաձայն քննարկումները, սովորական երեւույթ են դարձել մեր տանը։ Երբեմն նույնիսկ ինձ թվում է, որ շուտով հարազատ եղբայրները իրար կսպանեն, կամ նյարդային խանգարումներով կհայտնվեն հիվանդանոցում։ Իմ ամուսինը անգամ անկողնում մտածում է այդ անիծյալ Ուկրաինայի մասին։ Ոչինչ չի ազդում. ինչքան եմ փորձել նրան հանգստացնել, խելքի բերել. անօգուտ է։ Մենք գրեթե սեռական կյանք չունենք։ ես արդեն խելագարվում եմ։ Սկզբում փորձեցի նրա հետ խոսել, հետո գայթակղել. չէ՞ որ ես նորմալ, առողջ կին եմ։ Պատկերացրեք լողասենյակից լրիվ մերկ դուրս եմ գալիս, եւ ոչ մի ռեակցիա, քանի որ թարմ նորություններ են հրապարակվել։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ եւ ամուսնուս միջեւ կարող է կանգնել Ուկրաինան։ Մենք այնտեղ նույնիսկ ծանոթ կամ բարեկամ չունենք։ Իսկ իմ փաստարկներին նա պատասխանում է, որ ես ոչինչ չեմ հասկանում։ Ինչ էլ, որ այնտեղ կատարվի, մի բան կարող եմ ասել, եթե այսպես շարունակվի, իմ համբերության բաժակը կարող է լցվել. այն արդեն համարյա մինչեւ վերջ լցված է։
Այնուամենայնիվ, տղամարդիկ շատ տարօրինակ էակներ են։ Այնպիսի տպավորություն է , որ նրանք ինչ-որ առիթ են փնտրում ամեն ինչ ավելի բարդացնելու եւ խճճելու համար։ Եվ այս ամենն այնպիսի եռանդով են անում, որ սկսում ես նախանձել։Երբ ես նայում եմ, թե ինչպես է իմ ամուսինը մեկնաբանում նորությունները կամ իր տեսակետը հայտնում եղբոր հետ վիճելու ժամանակ, ցանկություն է առաջանում, որ նա այդ եռանդն ու էներգիան մեկ այլ տեղ օգտագործի։ Իսկ ամենազարմանալին այն է, որ այս ամենը չի կարող շարունակվել ու սահմանափակվել քննարկումներով եւ ջղաձգումներով։ Իմ ամուսինը հիմար չէ, եւ նա պետք է հասկանա, որ իր անհանգստությունն ու վրդովմունքը մի գրոշի արժեք չունեն։ Նա ոչ արքա է, ոչ էլ աստված, որ կարողանա աշխարհը փոխել։ Ընդ որում, նա մոռանում է, որ նա միգուցե եւ արքա եւ աստված է իր կնոջ ու ընտանիքի համար, ովքեր կարոտում եւ տառապում են, որ նա իր նախապատվությունը տալիս է քաղաքականության խարդավանքներին։ Սա՞ է պակասում նման տղամարդկանց։ Ի՞նչն է պակասում իմ ամուսնուն։ Նա ունի լավ ընտանիք, գեղեցիկ եւ խելացի կին, լավ աշխատանք։ Էլ ի՞նչ է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար։ Ինչու՞ թունավորել սեփական կյանքն ու զրկվել հաճույքներից։ Ես չեմ հասկանում։ Ոչ, վախենամ, որ հենց տղամարդիկ ոչինչ չեն հասկանում... Կարծում եմ, որ պետք է նրան ընտրության առաջ կանցնեցնել՝ կամ ես, կամ Ուկրաինան։
Վարդուհի Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել