«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիմակներ շուրթերի համար

19:24, 15 հուլիսի

Ոչ միայն մեր դեմքի ու աչքերի շուրջը եղած հատվածների մաշկը մշտական խնամքի ու խոնավացման կարիք ունի։ Ոչ պակաս ուշադիր պետք է լինել նաեւ շուրթերի նկատմամբ, սակայն շատերն այդ մասին մոռանում են։ Ընդ որում, շուրթերի մաշկը տարբերվում է դեմքի մյուս մասերի մաշկից, որն անգամ անզեն աչքով կարելի է տեսնել։ Շուրթերի ծածկույթում ճարպագեղձեր չկան, եւ դրանք շատ նուրբ ու զգայուն հատվածներ են, որոնք տեղակայված են արյունատար անոթների մակերեսի մոտ։

Շուրթերի մաշկն ավելի հաճախ է չորանում ու շերտավորվում, ինչպես նաեւ առաջանում են ճաքեր եւ արյունահոսություն։

Յուրաքանչյուր կին եւ աղջիկ ամեն օր խնամում է ատամները, դեմքի մաշկը, բայց լիովին անտեսում շուրթերը՝ մոռանալով շուրթերի համար նախատեսված դիմակների մասին։ Կանայք շուրթերին սկսում են ուշադրություն դարձնել այն ժամանակ, երբ դրանց վրա առաջանում են  այտուցներ եւ անցանկալի բշտիկներ։ Պետք չէ մոռանալ այն մասին, որ շուրթերը շատ ավելի զգայուն են եւ ավելի մեծ խնամք են պահանջում։

Շուրթերի համար նախատեսված էքսպրես-դիմակների բաղադրատոմսեր.

Խառնում եք վարունգի ու գազարի հյութը մեղրով (1:1:0,5 համամասնությամբ)։ Այնուհետեւ, քսում եք շուրթերին եւ լվանում 5-7 րոպե անց. արդյունքում, շուրթերը հարթ ու նուրբ տեսք են ստանում։

Մեկ փոքր խնձորի քերուկը խառնեք1 թեյի գդալ ձիթապտղի յուղով։ Ստացված զանգվածը քսեք շուրթերին եւ10 րոպե անց լվացեք սառը ջրով։ Շուրթերը գեղեցիկ ու բնական փայլ եւ վարդագույն երանգավորում կստանան։

Ճաքճքված շուրթերի գեղեցիկ տեսքը վերականգնելու համար պետք է վերցնել վարունգի բարակ շերտեր եւ դնել շուրթերի վրա։ Շերտերը  պետք է թողնել մինչեւ դրանց չորանալը։

Ճաքճքված շուրթերի ցավը մեղմելու համար կարելի է աղաջրով կոմպրես դնել։ Այն պետք է թողնել 20 րոպե, որից հետո վազելին քսել։

Դիմակ՝ նախատեսված հաստ շուրթեր ունենալու համար

Բաղադիրչներ՝

1 թ. գդ. գարեջրաեփման խմորիչ

1 թ. գդ. ձիթապտղի կամ նուշի յուղ

1/2 թ.գդ. մեղր

1/2 թ.գդ. շի կարագ

Բոլոր բաղադրիչները պետք է խառնել մինչեւ թանձր մածուկի տեսք ստանալը (կախված ստացված զանգվածից՝ կարելի է ավելացնել խմորիչի կամ յուղի չափը)։ Հաստ շերտով քսել շուրթերին եւ թողնել 10-15 րոպե։

 

Աղբյուրը՝ Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել