Իմ ընկերուհիների ամուսնության ժամանակ, կարծես ես նրանցից շատ էի ուրախացել. «վերջապես ֆուտբոլ նայելու համար մի լավ ընկերական շրջապատ կլինի»։ Ես ամենայն անկեղծությամբ եւ առանց ետին մտքերի ընկերություն էի անում նրանց ամուսինների հետ, ովքեր ինչպես տղամարդկանց մեծամասնությունը ինձ հետ կիսում էին ֆուտբոլային իմ հետաքրքրությունները։ Սակայն ֆուտբոլի առաջնության շրջանը ամեն անգամ իմ ընկերուհիների համար նվնվալու եւ տրտնջալու առիթ էր դառնում։ Ես, ելնելով իմ կանացի համերաշխ բնավորությունից, լռում էի, սակայն այս հարցում ես նրանց տղամարդկանց ավելի լավ էի հասկանում, քան հենց իրենց։ Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է քնել կամ գիրք կարդալ հեռուսատացույցի առաջ, երբ ֆուտբոլային հանդիպում կա։ Չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է խաղի սկզբում սահմանափակվել այն մի հարցով. «Դուք ում կողմնակիցն եք՝ կարմիրների թե կապույտների», իսկ հետո ընկղմվել «քո մեջ» եւ չհետաքրքրվել խաղով։
Ասեմ, որ իմ բոլոր ընկերուհիներից միայն ես եմ, որ մինչեւ 30 տարեկան չեմ ամուսնացել. բայց հետո գտա նրան՝ իմ իդեալին։ Նա կատարյալ եւ ունիկալ է ամեն ինչում եւ նրա հետ ամուսնանալով՝ ես մի անգամ չէ, որ ինքս ինձ ասել եմ, որ արժեր այսքան սպասել՝ հենց նրան հանդիպելու համար։ Սակայն ամուսնությունից հետո ֆուտբոլի առաջին իսկ առաջնությունից հետո ես հասկացա, որ նա իսկապես ունիկալ է բոլոր հարցերում՝ առանց բացառությունների։ Մենք երկար ժամանակ հանդիպում էինք, բայց ֆուտբոլի մասին խոսելու առիթ չէր եղել. թեպետ մի անգամ ասել էր, որ «այնքան էլ մեծ ֆուտբոլասեր չէ»։ Բայց իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ մի մարդ, ով բավականին լավ կարողանում է խաղալ ֆուտբոլ, տեղյակ է թիմերի եւ ֆուտբոլիստների վարկանիշներից, գիտի նրանց կենսագրությունը, կարող է ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՏԱՐԲԵՐ լինել խաղի նկատմամբ։ Ֆուտբոլային առաջին հանդիպումը միասին դիտելու համար ես ավելի մանրակրկիտ ու մեծ ուշադրությամբ էի պատրաստվել, քան առաջին գիշերվան, բայց առաջին 15 րոպեներից հետո նա մի լավ հորանջեց ու ասաց. «Դե, դու ինձ վաղը ամեն ինչ կպատմես»։ Այնուհետեւ, պառկեց ննջարանում եւ սկսեց հեռախոսով խաղ խաղալ՝ պատճառաբանելով, որ չի կարող քնել «նման աղմուկի մեջ»՝ թեպետ շատ հոգնած է։ Ես միանգամից հասկացա. սա վատ նշան է։
Հետո ամեն ինչ ավելի բարդացավ։ Պարզվեց, որ իմ սիրելին իսկապես չի հասկանում ֆուտբոլային երկրպագուներին. «Դուք բոլորդ պարզապես «դիտորդներ եք», չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հաճույք ստանալ մի բանից, որի մասնակիցը չես»։ Այն հազվադեպ պարագաներում, երբ ինձ հաջողվում է ստիպել նրան՝ «հանգստացողին», նստել հեռուստացույցի առաջ եւ դիտել խաղը, նա միայն նկատում է ֆուտբոլիստների սխալները եւ իհարկե, դա կատարվում է այն պահին, երբ նա հայացքը շեղում է իր բջջային հեռախոսից։ Բավական է, որ ես մի րոպե բացակայեմ, նա միանգամից սկսում է լուրեր կարդալ, քանի որ «Ուկրաինայում իրավիճակն ավելի կարեւոր է, քան աշխարհի առաջնությունը»։ Իսկ եթե հանկարծ իմ երկրպագած թիմը պարտվում է, նրանցից ոչ մի մխիթարանք չես կարող ակնկալել։ Առաջին անգամ, երբ իմ թիմը պարտվեց ես արցունքները աչքերս գնացի նրա մոտ, սկզբում նա անհագստացավ, սակայն իմանալով հուզմունքիս պատճառը՝ ինձ խելագար անվանեց։ «22 միլիոնատեր անդրավարտիքներով վազում են գնդակի հետեւից, իսկ դու նրանց համար մտահոգվու՞մ ես»։ Նրան անգամ չհուզեց Բրազիլիայի պարտությունը եւ բնականաբար նրա ռեակցիան հետեւյալն էր. «այո, նրանք մեծամիտ ոչխարներ են։ Իսկ դու ինչու ես լաց լինում։ Նորից շաբաթներով տխրելու՞ ես»։
Մի խոսքով, ճակատագրի հեգնանքով, ինչպես իմ ընկերուհիների մոտ, ֆուտբոլի առաջնության ժամանակահատվածը մեր ընտանիքում ընդհարումների շրջան է։ Փորձում եմ զսպել զգացմունքներս եւ «շշուկով» երկրպագել, որպեսզի այդ օրհնյալ մարդուն չբարկացնեմ։ Բայց դա պարզապես անտանելի է։ Սկսել եմ մտածել ամուսնալուծության մասին։ Երբեմն նույնիսկ պատրաստ եմ նրան սպանել։ Չգիտեմ, թե ի՞նչ կարելի է անել։
Գայանե Բ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր