Երեկ Նյու Յորքում մատուցվել է հանդիսավոր մի ընթրիք լատինամերիկյան միավորված քաղաքացիների Լիգայի (LULAC) կողմից, որն իրենց ներկայությամբ պատվել են Միշել Օբաման եւ Ջենիֆեր Լոպեսը։
Ինչպես հայտնել է NY Daily News-ը՝ արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Բանը նրանում է, որ քաղաքի վեց տասներորդ մասը Չինաստանից եւ Մեքսիկայից ներգաղթյալներ կամ ներգաղթյալների երեխաներն են կազմում։
ԱՄՆ-ի առաջին տիկինը ներկայացել էր, որպեսզի իր խրախուսական ելույթն ունենար։ Ըստ տիկին Օբամայի՝ նա պատրաստ է պայքարել ներգաղթի համակարգի վերականգման, ինչպես նաեւ յուրաքանչյուր լատինամերիկացու կրթություն ստանալու հնարավորությունների համար։
«Սա շատ կարեւոր հարց է։ Ընտանիքի մասին հոգալուց ավելի կարեւոր ոչինչ չկա։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ յուրաքանչյուր ծնող հասկանա, որ իր երեխայի համար ամենակարեւորը կրթություն ստանալն է։ Պետք չէ երկմտել, մենք պետք է շարունակենք պայքարել այնքան, ինչքան կարող ենք։ Ինչպես ասել է իմ ամուսինը՝ մենք պատրաստ են կիրառել վարչական բոլոր միջոցներն այս համակարգը շտկելու համար։ Ես հավատում եմ Ձեր ուժերին։ Եվ նախագահն էլ է Ձեզ հավատում»։
Ջենիֆեր Լոպեսն այս երեկո բեմ էր բարձրացել՝ Բարաք Օբամայի կնոջը ներկայացնելու համար։ Բացի այդ, իր ելույթի ժամանակ երգչուհին նաեւ պատմել է իր պատմությունը։
«Այն խնդիրը, որի պատճառով մենք այսօր հավաքվել ենք այստեղ, նաեւ իմ ընտանիքին է վերաբերում։ Այսօր իմ մայրիկը կարող է չանհանգստանալ ինձ եւ եղբորս համար. մենք կրթություն ստացել ենք, ունենք ֆինանսական կայուն վիճակ եւ արդեն ինքներս կարող ենք հոգ տանել նրա մասին»,-հայտարարել է երգչուհին։
Ի դեպ, պաշտոնական արարողությունից հետո Օբաման եւ Լոպեսը կարողացել են զրուցել միմյանց հետ եւ անգամ ինքնանկար (սելֆի) են արել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի