Հայտնի պարուհի VARDA-ն Կիեւվից տեղափոխվել է Մոսկվա եւ այնտեղ մերկապարի դասեր է տալիս։ NEWS.am STYLE–ի հետ զրուցելիս նա պատմել է իր եւ ապագա ծրագրերի մասին։
VARDA, Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխվելը ժամանակավո՞ր բնույթ ունի։
Ես վերջնականապես տեղափոխվել եմ Մոսկվա։ Իհարկե, աշխատանքի բերումով հաճախ եմ գնում Կիեւ, բայց հիմնականում գտնվում եմ Ռուսաստանում, որտեղ իրականացնում եմ մի շարք ծրագրեր՝ նկարահանումներ, հարցազրույցներ, համերգներ։
Շուտով ես բացելու եմ pole-dance-ի իմ դպրոցը, որի մասին վաղուց եմ երազել։ Ընդունելությունն արդեն հայտարարված է։
Կան նաեւ ծրագրեր երաժշտական կարիերայում։ Շաբաթական մի քանի անգամ պարապում եմ, որ երկրպագուներիս զարմացնեմ իմ նոր շոու ծրագրով։ Շատ շուտով Դուք դրա մասին կիմանաք։
Ո՞վ է Ձեր պրոդյուսերը։
Ես երբեք պրոդյուսեր չեմ ունեցել, հիմա էլ չունեմ եւ չեմ էլ ունենա ոչ Ուկրաինայում, ոչ էլ Ռուսաստանում։ Սա սկզբունքային որոշում է, որը ես ընդունել եմ իմ ստեղծագործական ուղու հենց սկզբում։ Բոլոր կազմակերպչական եւ ստեղծագործական հարցերով զբաղվում եմ անձամբ ես՝ իմ մենեջերի օգնությամբ։
Մտադի՞ր եք նորից վերադառնալ Հայասատան։
Այո, հիմա բանակցություններ ենք վարում։ Երեւանի համերգասրահներից կան մի քանի առաջարկներ։ Բայց մենք ընտրում ենք լավագույնները, որպեսզի հարմարավետ եւ մատչելի լինի մեր երկրպագուների ավելի լայն զանգվածի համար։ Վերջին անգամ, երբ մենք եկել էինք, մի երիտասարդ ծանոթացել էր մի աղջկա հետ (նրանք երկուսն էլ իմ երկրպագուներից էին), եւ նրանք մինչ այսօր միասին են։ Վերջերս այդ տղան երախտագիտության ջերմ խոսքեր էր գրել ինձ։ Սա այնքան է մեզ հուզել, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր մյուս այցելությանը Հայաստան։
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն