Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն, ով արդեն մի անգամ եկել է Հայաստան եւ երգել Էմմի հետ, վերջերս նոր տեսահոլովակ է թողարկել «Family» երգի հիման վրա։ Եսային եւ երգիչ է, եւ երգահան, եւ պրոդյուսեր, եւ երգերի գործիքավորող։ Տարբեր տարիների ընթացքում նա երգեր է գրել Միշել Լեգրանի, Ամել Բենթի, Էնթոնի Կավանայի, Մայքլ Յունի, Ջենիֆերի եւ ֆրանսիացի այլ հայտնի կատարողների համար։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր ապագա ծրագրերի եւ Հայաստանում երգելու մասին։
Եսայի, դու մի նոր մակարդակի եւ բարձունքի ես հասել եւ քեզնով հետաքրքրված են ամերիկացի հայտնի պրոդյուսերներ, այդպե՞ս է։
Այո, վերջերս Լոս Անջելեսում էի, որտեղ ես՝ սովորական մի հայ տղա, պայմանագիր կնքեցի հայտնի ամերիկացի երաժշտական պրոդյուսերի՝ Բերի Կորդիի հետ, ով հիմնադրել է «Motown Records»-ը, ինչպես նաեւ շատ այլ հայտնի ընկերություններ։ Սա մեծ հաջողություն է ինձ համար, քանի որ ինձնով հետաքրքրվել է մի մարդ , ով աշխատել է Jackson five-ի, Լայնել Ռիչի, Դայանա Ռոսի հետ, եւ նա աշխարհահռչակ Redfoo-ի հայրն է։
Ո՞վ է քեզ օգնել թողարկել քո առաջին սինգլը ԱՄՆ-ում։
Ես ուրախ եմ, որ իմ առաջին սինգլը՝ FAMILY-ին, Ամերիկայում թողարկել եմ աշխատելով հենց նրա հետ։ Երգը կա նաեւ iTunes, Amazone, Spotify, եւ այն պտտվում է Լոս Անջելեսի ռադիոկայաններում։ Հիմա ես պատրաստում եմ մի նոր երգ, որը կներկայացնեմ սեպտեմբերին։ Այժմ ես սերտորեն համագործակցում եմ նրա հետ եւ հուսով եմ, որ կուրախացնեմ իմ երկրպագուներին նոր ստեղծագործություններով, որոնք ժամանակի ընթացքում կհասնեն այլ մակարդակի։Հայերը շատ աշխատասեր ազգ են, եթե շատ աշխատես, ապա կարելի է հասնել ցանկացած նպատակի, որը դու դնում ես քո առջեւ։
Իսկ ի՞նչ կասեք Հայաստանում երգելու մասին։
Օ՜, այո, շատ կցանկանայի։ Ես մեծ հաճույքով կերգեի Հայաստանում։ Ինձ համար միշտ էլ հաճելի է գալ Հայաստան, նորից վերագտնել եւ բացահայտել ինձ, իմ արմատներն ու իմ պապերի հայրենիքը։ Ինձ համար մեծ պատիվ կլինի Հայաստանում երգելու հրավեր ստանալ։
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)