Ֆրանսահայ հայտնի երաժիշտ 12-ամյա Րաֆֆի Արտոն դանդաղ, բայց հստակ քայլերով գնում է դեպի համաշխարհային ճանաչում ունենալուն։ Այս հրաշամանուկը, ով «Եվրոտեսիլ» մրցույթի ժամանակ սատարում էր Арама MP3-ին, այս պահին իրականացնում է մի քանի ծրագրեր։ Այս մասին NEWS.am STYLE-ին պատմել է հենց ինքը՝ արտիստը, ով օրերս Փարիզում մասնակցել է American Tours ռոք-փառատոնին։ Պետք է նշել, որ Րաֆֆին նվագակցել է ռոք-ն-ռոլի երգչուհի, «Ռոքաբիլլի թագուհուն»՝ 76-ամյա Վանդա Ջեքսոնին։ Ռոքաբիլլին երաժշտական ժանր է, որը տարածում է գտել 1950-ականներին։ Այսօր ռոքաբիլլին համարվում է այժմյան ռոքի «նախահայրը»։ «Ռոքաբիլլի» տերմինը առաջացել է «ռոք» եւ «հիլբիլի» բառերից. վերջինս քանթրի երաժշտության անվանումներից մեկն է։
Վանդա Ջեքսոնը, ինչպես հայտնի բլյուզ-սաքսոֆոնահար Բիգ Ջեյ ՄաքՆիլին, պարզապես ցնցված էր Րաֆֆիի նվագով։
Մենք զրուցել ենք Ռաֆֆիի հետ մինչ փառատոնի սկիզբը, իսկ հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նման նվագով Րաֆֆին մի օր դառնալու է նվազագույնը «Ռոք-ն-ռոլի նոր արքա»։
Րաֆֆի, որքանով ես տեղյակ եմ, այժմ դու ներգրավված ես մի քանի նախագծերի մեջ, այդպե՞ս է։
Օ՜, այո, դրանք մի քանիսն են, պարզապես մանրամասները մի փոքր ավելի ուշ կարող եմ հայտնել, քանի որ դրանցից շատերը դեռեւս նախնական փուլում են։ Այս ընթացքում ես համերգներ եմ տալիս։ Ամենալավն այն է, որ ես բանակցություններ եմ վարում Disney Channel-ի հետ մի նոր նախագծի համար, մասնակցում եմ Camping ռեալիթի-շոուի (որը բավականին հայտնի է Ֆրասիայում) նախընտրական փուլին։
Տեսնում եմ, որ ամբողջովին ներգրավված ես աշխատանքի մեջ։ Պատրաստվու՞մ ես ինչ-որ մեծ ու մասշտաբային ելույթի։
Իհարկե, կան մի քանի գաղափարներ, որոնց մասին դեռեւս կլռեմ։ Հնարավորություն կա ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի հետ (միգուցե Մոսկվայում, միգուցե կրկին Հայաստանում), եթե ադ համերգները տեղի ունենան. հստակ չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ բանակցությունների փուլում է։
Իսկ ալբոմ թողարկելու հարցում ինչ-որ նորություններ կա՞ն։
Շատ կարեւոր նորություն կա։ Սեպտեմբերին կթողարկվի իմ նոր ալբոմը, որում ընդգրկված մի քանի ստեղծագործությունների բառերի հեղինակը ես եմ։ Պատրաստվում եմ նաեւ տեսահոլովակ նկարահանել։
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը