Սեռական ակտի ժամանակ հիպերվենտիլյացիան (խորը և հաճախակի շնչառություն) հանգեցնում է մի իրավիճակի, որը մոտ է հեշտանք ապրելուն, եւ այն հնարավորություն է տալիս ուղեղի մշտապես ճնշված հատվածներին գերիշխող դառնալ։
Սեռական հարաբերությունների ժամանակ Խորը շնչառությունը 50%-ով նվազեցնում է զարկերակային ճնշումը եւ արյան մեջ փոխվում է ածխաթթու գազի քանակը. այս ամենը ազդում է ուղեղի վրա։
Բոլոր տղամարդկանց շատ դուր է գալիս սեքսի ժամանակ կանանց քաղցր հառաչանքներն ու նրանց շնչառությունը։ Իսկ ինչու՞ է տնքում կինը։
Հիպերվենտիլյացիան ու տնքոցները առաջին հերթին բացատրվում են սեռական խորը տրանսի ֆիզիոլոգիական մեխանիզմներով։ Սեռական ակտի ժամանակ, երբ աղջիկը քաղցր տնքում է, կատարվում են ֆիզիոլոգիական եւ հոգեբանական փոփոխություններ. ավելի հաճախ հորմոնալ մակարդկում։ Բայց ակամա շատ ուժեղ եւ արագ շնչառությունն ոչ մի բացատրություն չունի։ Որոշ մարդկանց մոտ այն կարող է էյֆորիայի եւ անհանգստության զգացում առաջացնել։
Հետազոտությունները ցույց են տվել, որ խորը շնչառությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ ուղեղի եւ անգամ հեշտանք ապրելու վրա։ Սրա հետ մեկտեղ, արյան մեջ ընկնում է ածխաթթվի մակարդակը, փոխվում սթրեսի եւ այլ հորմոնների բաղադրությունը. փոխվում է նաեւ նյարդերի ու մկանների ակատիվությունը։ Մաշկը շատ զգայուն ու նուրբ է դառնում, ավելանում է հոտերի եւ հպումների նկատմամաբ զգայունությունը։ Իսկ նման զգացումները մոտ են հեշտանքին, հետեւաբար պարզ է դառնում, որ կինը տնքում է հեշտանքից։ Հետազոտությունները նաեւ հաստատել են, որ շնչառությունը փոխվում է եւ կանանց, եւ տղամարդկանց մոտ։
Սակայն թույլ սեռի ներկայացուցիչների մոտ այն ավելի ցայտուն է արտահայտվում։ Կանանց՝ սեռական ակտի ժամանակ տնքալու հանգամանքը անգամ մի շարք անեկդոտների մեջ է օգտգործվում։ Հիպերվենտիլյացիան թույլ է տալիս կնոջն ավելի ուժեղ զգամունքներ ունենալ, մեծացնում է գրգռվածությունը, ինչպես նաեւ հեշտանքը։ Սակայն հիմնական ազդեցությունն այն է, որը գործում է գլխուղեղի կարեւոր զոնաների վրա։
Ուղեղի կեղեւի տոմոգրաֆիայի միջոցով հետազոտողները պարզել են, որ նեոկորտեքսի շրջանում թթվածնի կլանումը նվազում է եւ սա, ըստ հետազոտողների, ազդում է մարդու վարքագծի, ինչպես նաեւ ուղեղի աշխատանքի վրա։ Ինքնավերահսկողության կորուստը կարող է հանգեցնել զգացմունքների «գերիշխանության», եւ հենց դրանք էլ սկսում են ղեկավարել ուղեղի կեղեւային շերտը, որը նաեւ կոչվում է զգացմունքային ուղեղ։
Աղբյուրը՝ infowoman.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ