«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նամակ խմբագրությանը. «Ինչպե՞ս ապրել հիվանդագին խանդոտի հետ»

23:04, 22 հուլիսի

Իմ ամուսինը հիվանդագին խանդոտ է։ Չնայած, որ մենք արդեն 10 տարի է ամուսնացած ենք, բայց տարիների ընթացքում նրա խանդը ոչ միայն ընդհանրապես չի նվազում, այլեւ ավելի է մեծանում եւ ավելի անհեթեթ բնույթ ստանում։ Իսկ երբ ընկերություն էինք անում, նրա խանդն ինձ շատ հաճելի էր. ես կարծում էի, որ այդպես նա իր սերն ու ուժեղ զգացմունքներն է արտահայտում։ Եսչէի ընդդիմանում, երբ նա ինձ հրամայում էր, թե ինչ պիտի հանգեմ, կամ ում հետ շփվեմ։ Ինձ թվում էր, որ ուժեղ տղամարդը այդպիսին պետք է լինի։ Սակայն ավելի ուշ նրա խանդը սկսեց ինձ անհարմարություն պատճառել։ Ես մտածում էի, որ ամուսնությունից հետո նա կհանգստանա, բայց ավաղ, տարիների ընթացքում այն ավելի ու ավելի էր աճում ու ընդլայնվում։ Ի դեպ, ես երբեք խանդի առիթ չեմ ստեղծել, բայց ինչպես պարզվեց, նրան առիթ պետք էլ չէր։ Նա ինձ խանդում է բոլորի հանդեպ. նույիսկ երբ ես քնելուց առաջ իմ մազերն են սանրում, դա նրան բարկացնում է։ Մի անգամ նա նույնիսկ ինձ ասաց, որ ես սպասում եմ, թե երբ է ինքը քնելու, որ ես «ձախ» գնամ։

Իմ զգեստապահարանը խիստ վերահսկվում է. ոչ մի մարմինն ընդգրկող կամ խորը կտրվածքով զգեստ. ես անգամ տաբատ չեմ կարող հագնել։ Շպարվելը նույնպես արգելված է։ Հյուր գնալիս, ինչպես բոլոր կանայք, ես էլ եմ սկսում «երկար» մտածել, թե ինչ հագնեմ, ընտրում եմ զգեստը եւ նայում հայելու մեջ, իսկ նա այդ ընթացքում մտածում է՝ «Այդ ու՞մ համար եմ ես այդպես գեղեցկանում»։ Եթե, աստված չանի, ինձ բարեւի մեր հարեւանը, ապա նա միանգամից սկսում է ինձ հարցաքննել, որպեսզի պարզի, թե ինչու էր այդ դժբախտը «այդպես նայում ինձ»։ Նա ինձ մշտապես կշտամբում է այն բանի համար, որ ես երեխաներին ավելի շատ եմ սիրում, քան իրեն, կամ մեր բարեկամներն ինձ ավելի շատ են սիրում եւ հարգում, քան իրեն։ Նրան բացատրելու իմ բոլոր փորձերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Ես անգամ ծաղրել եմ նրան, սպառնացել, փորձել նորմալ խոսել. բայց ապարդյուն։ Նա միանգամից հունից դուրս է գալիս՝ մեղադրելով ինձ մահացու մեղքերի մեջ, իսկ հետո «պատժում է» ինձ՝ մի քանի շաբաթ ինձ հետ չխոսելով։

Ընդ որում, նա խանդում է ոչ միայն ինձ, այլեւ իր սեփական մորը։ Իմ սկեսուրը այրի է։ Նա շատ լավ ու պարկեշտ կին է։ Բայց նրա որդին պարզապես տիրան է։ Նա իր մորն անհիմն կասկածներ ու մեղադրանքներ է ներկայացնում։ Մի անգամ քնելուց առաջ նա փակել էր միայն վարագույրի շղարշը։ Առավոտ կանուխ նրա որդին այնպիսի մի սկանդալ է բարձրացնում՝ հայտարարելով, որ մայրը դիտմամբ է արել, որպեսզի ուշադրություն գրավի։ Մեկ ուրիշ անգամ նա ստիպեց մորը փոխել զգեստը, քանի որ այն, ըստ ամուսնուս, շատ  գրավիչ էր։ Բայց հավատացեք, նա շատ պարկեշտ ու իր տարիքին համապատասխան էր հագնված։

Ես պարզապես չգիտեմ, թե ինչ կարող եմ անել։ Երբեմն ես նույնիսկ վախենում եմ։ Ես վախենում եմ, որ այդ խանդի տեսարաններից մեկի ժամանակ իմ ամուսինը կարող է վնասել կամ սպանել ինձ։ Բայց նաեւ հասկանում եմ, որ հավանաբար նա հիվանդ է։ Սակայն նրան անհնար է ստիպել կամ համոզել, որ մասնագետի օգնությանը դիմի։ Այս մասին խոսելու փորձերը հերթական սկանդալն են բարձրացնում՝ լի սպառնալիքներով եւ մեղադրանքներով։ Բայց այս Օթելլոյի հետ ապրելն օրեցօր ավելի ու ավելի դժվար ու անտանելի է դառնում։

 

Սիրանույշ Կ. 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել