Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը...Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը, որտեղ ներկա էին ռուսական շոու-բիզնեսի շատ աստղեր։
Հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովն առաջին անգամ հանրությանը ներկայացել է մի աղջկա հետ, ում գրեթե մեկ տարի թաքցնում էր մամուլից։
Նիկոլայը պատմել է, որ գեղեցկուհու անունը Սոֆիա է, եւ Բասկովը սիրահարվել է նրան, քանի որ երգիչը միշտ մեծ ուշադրություն է դարձնում թխահերներին։
Զույգը ծանոթացել է սեպտեմբեր ամսին, բայց միասին ներկայանում է հիմա։ 28-ամյա Սոֆիան պրոդյուսեր եւ իսկական կին է։ «Երկու ժամ պատրաստվում էր»,- կատակել է 37-ամյա Բասկովը։
Բասկովն ասել է. «Մենք աշխատել ենք նույն պրոդյուսերական ընկերությունում եւ գործընկերներ ենք եղել։ Այդ պատճառով մեր սերը կարելի է ծառայողական սիրավեպ համարել»։
Նիկոլայը նաեւ նշել է, որ նա ցանկանում էր թաքնվել պապարացիներից, բայց պարզվել է, որ իրենց նույն հյուրանոցում տեղավորվել են նաեւ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը։ Այժմ երգիչը շատ լավ հասկանում է, որ նա նույնիսկ պատշգամբ չի կարող դուրս գալ, քանի որ պապարացիները անվերջ հետեւելու են իրեն։
Առաջին իսկ օրերին Նիկոլայն իր ընկերուհու հետ գրկված հայտվել են մերձբալթյան այս քաղաքի փողոցներում։ Սոֆիան ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի պրադյուսերական բաժինը եւ հնարավոր է, որ նա շուտով Նիկոլայի կարիերայում իր դերակատարումն ունենա։Աղջիկն արդեն նոր նախագծեր է մտածել, որտեղ բնականաբար իր մասնակցությունը կունենա Նիկոլայ Բասկովը։
Նյութը եւ լուսանկարները՝ Super, Starhit, Ivona, Paparazzi
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն