NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել մեր մայրաքաղաքում բնակվող նորաձեւ աղջիկներին: Այս անգամ մեր խորագրի հերոսուհին ապագա լրագրող Անժելա Պողոսյանն է:
Անժելան 19 տարեկան է, սովորում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «Թեև ամբողջ կյանքում երազել եմ լրագրող դառնալու մասին, բայց միայն վերջին մի քանի տարիների ընթացքում եմ հասկացել, որ ես չեմ կարող ապրել առանց արվեստի, նորաձեւության ու ստեղծագորելու: Սիրում եմ ընթերցել, դիտել հետաքրքիր, ճաշակով ու գեղեցիկ արված ֆիլմեր: Օրս շնչում է արվեստով, այն ինչ կապված է գեղեցիկի հետ, ինձ գրավում է բոլոր դեպքերում: Փորձում եմ ինքս էլ գեղեցկություն կերտել իմ hand-made աշխատանքներով, գրածս նյութերով, լուսանկարներով: Վերջինը նույնպես իմ տարերքներից է: Չեմ պակերացնում կյանքս առանց լուսանկարվելու»,-ասում է Անժելան՝ հավելելով, որ ժամանակ առ ժամանակ մտքում ծագում են նոր ֆոտոսեսիաների գաղափարներ, որն էլ ընկերների օգնությամբ իրականացնում է:
Անժելան շա՜տ երազանքներ ունի: Իր խոսքով՝ դրանց մի մասը հստակ նպատակներ են, մյուս մասը գույներ, որոնք ավելի վառ են դարձնում նրան ու նրա աշխարհը: «Ցանկանում եմ ժամանակակից արվեստի եւ նորաձեւության մեջ իմ հետքը թողնել եւ աշխատում եմ այդ ուղությամբ: Երազում եմ տեսնել Հնդկաստանը, լինել Սիդնեյում, հեծանիվ վարել Ամստերդամում ու թափանցիկ պատերով բնակարան ունենալ Նյու Յորքի կենտրոնում :)) Իսկ նյութական երազանքներից զատ եւ ամեն ինչից առավել, ցանկանում եմ երջանիկ ու լիարժեք կյանքով ապրել: Սա ոչ երազանք է, ոչ էլ նպատակ: Սա իմ իրականությունն է»,-նշում է նա:
Խոսելով հագուստի մասին, երիտասարդ լրագրողն ասում է, որ հագուստ ընտրելիս չի նայում՝ ինչն է հատկապես նորաձեւ, այլ ինչն է իրեն ու իր ներքին եղանակին ներդաշնակում: «Ավելի շատ շեշտը դնում եմ ոճայինության վրա, քան թրենդային լուք ունենալու: Սիրում եմ համադրել գույները, ոճերը... այս ամենը անում եմ մեծագույն սիրով ու հաճույքով: Գտնում եմ, որ պարտադիր չէ թանկ կամ շատ հագուստներ ունենալ հետաքրքիր տեսք ունենալու համար: Ավելի կարևոր է ոճի եւ չափի զգացողությունը: Եվ ամենակարեւորը, լուքը կերտելիս պետք է անհատականություն մնալ, յուրահատուկ լինել, ի վերջո՝ հագուստը մեր մասին շատ բան է պատմում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով