Ապացուցված է, որ սեքսը դրական ազդեցություն ունի եւ տղամարդկանց, եւ կանանց առողջության վրա։ Այն բարձրացնում է կյանքի տոնուսը, տրամադրությունը, ամրապնդում առողջությունը եւ այլն։ Շատերին է հետաքրքրում, թե որքան կարող են սեռական ռեսուրսները բավարարեն ողջ կյանքի համար եւ արդյող դրանք կարող են սպառվել սեքսուալ բարձր ակտիվության դեպքում։ Եկեք հասկանանք, թե շաբաթական քանի անգամ զույգը կարող է զգալ սեքսի հաճույքը։
Մասնագետները ասում են, որ պետք չէ մեծ ջանքեր թափել այս հարցում։ Եթե կանոնավոր կերպով Դուք սպառում եք Ձեր ուժերը, ապա Ձեզ մոտ կարող է քրոնիկ թուլություն առաջանալ, եւ դրա հետ մեկտեղ կարող են նվազել Ձեր ունակությունները։ Հետեւաբար, կարող եք եւ թուլանալ, եւ հիմարանալ։ Սեքսով զբաղվելու քանակը անվնաս է այն դեպքում, երբ տղամարդը սեքսից հաճույք եւ բավարարվածություն է ստանում։ Եթե տղամարդու մոտ սերմնաժայթքում դժվար է կատարվում, ապա սա վկայում է այն մասին, որ նա արդեն շատ է սեռական հարաբերություններով զբաղվում։
Այսպիսով, քանի անգամ կարելի է շաբաթական սեքսով զբաղվել՝ առանց օրգանիզմը վնասելու։ Պատասխանը հստակ է. շաբաթական երեքից հինգ անգամ։ Եթե ավելի հազվադեպ եք սեքսով զբաղվում, ապա հնարավոր է, որ շագանակագեղձը թուլանա, իսկ սա նշանակում է, որ վտանգ կա, որ ընդհանրապես կարող եք զրկվել սեռական ուժից եւ էներգիայից։ Բացի այդ, ըստ մասնագետների՝ շաբաթական երեք անգամից քիչ սեքսով զբաղվելու դեպքում օրգանիզմից դուրս չեն գալիս քաղցկեղածին նյութերը, որոնք առաջանում են սերմնահեղուկի արտադրման ժամանակ։ Իսկ դրանից կրկին տուժում է շագանակագեղձը։
Ինչ վերաբերում է կանանց, ապա իրենց առողջության, նրա հորմոնալ բալանսի ապահովման համար պետք է նույն քանակով՝ շաբաթական երեքի-հինգ, անգամ սեքսով զբաղվել։Սեռական ակտի ժամանակ մեծ կարեւորություն ունի հեշտանք ապրելը, քանի որ ոչ բոլոր կանայք են այն ունենում։
Բայց պետք է հիշել ոսկե կանոնը. սեքսով զբաղվեք այնքան, ինչքան կարող եք դրանից հաճույք եւ բավարարվածություն ստանալ։ Լսեք Ձեր զուգընկերոջ եւ փորձեք գտնել ոսկե միջինը։
Աղբյուրը՝ infowoman.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը