Սեքսը, որի հետեւանքով կինը հղիացել է, չպետք է վերջինը դառնա ապագա մայրիկի համար. բացառություն են կազմում բարդ հղիությունները։ Մնացած բոլոր ապագա ծնողների համար այս ընթացքում սեռական կյանքում կան մի քանի յուրահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել։
Հղիության ընթացքում պատահող մի շարք երեւույթներին պետք է ի սկզբանե պատրաստ լինել։ Գոնե պետք է հավաքել այն նվազագույն տեղեկությունը՝ սխալներից խուսափելու համար։ Սեքսով զբաղվել, թե՞ ոչ. իհարկե, բավականին էական հարց է։
Ժամկետները
«Սեքսաֆոբիան» հղիության սկզբում առաջին նախանշանն է։ Եթե Ձեզ մոտ սեքսից վախ է առաջացել, կամ ցանկություն չունեք սեքսով զբաղվել ապա գնացեք դեղատուն եւ հղիության թեստ գնեք։ Մի անհանգստացեք, այս ամենը անցողիկ է, եւ Դուք կարող եք վերադառնալ բնականոն սեռական կյանքի։ Որոշ դեպքերում հղիության 4-6 ամիսների ընթացքում կնոջ մոտ սեռական ցանկության ակտիվություն է նկատվում եւ սեռական բավարարվածությունը կնոջը հպարտություն եւ ինքնավստահություն է հաղորդում։ Սակայն հղիության վերջին ամիսներում խորհուրդ չի տրվում այդպիսի մեծ ակտիվություն ցուցաբերել՝ ժամանակից շուտ չծննդաբերելու համար։
Դիրքերը
Ավելի վտանգավոր դիրք է, երբ զուգընկերը ետեւից է։ Այս դեպքում կնոջ մոտ կարող են ցավեր առաջանալ, արգանդի վզիկի ավելորդ խթանումը կարող է ազդել տոնուսի վրա։ Դասական դիրքը կորցնում է իր «արդիականությունը» փորիկի առկայության պատճառով։ Մնում է միայն մեկ անվտանգ տարբերակ՝ «կողքից», որը շատ շատերն են նախընտրում։ Կարեւորը պետք է հիշել այն, որ հղիության ժամանակ չի կարելի երկար ժամանակ մեջքի վրա պառկած լինել, քանի որ դա կարող է պտղի հիպոքսիա առաջացնել։
Նախազգուշական միջոցներ
Մի մոռացեք, որ հղիության ժամանակ իմունիտետը թուլանում է։ Սա նշանակում է, որ Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը նվազագույն մակարդակի վրա է, այսինքն՝ ցանկացած վնասվածք կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել։ Նույնիսկ մի փոքր ցավ զգալու դեպքում պետք է դադարեցնել սեռական ակտը՝ հեշտոցային եւ այլ խնդիրներից խուսափելու համար։ Հղիության ընթացքում ցանկալի չէ բուժումներ ստանալ, ընդ որում, դրանք բավականին քիչ ազդեցություն են ունենում։
Պահպանակ օգտագործելու կարիք կա, թե ոչ, որոշեք ինքներդ։ Եթե 100%-ով վստահում եք Ձեր զուգընկերոջը, ապա պետք չէ։ Ապացուցված է, որ սերմնահեղուկը ոչ մի վնաս չի հասցնում պտղին ու կնոջ օրգանիզմին։ Քալիֆորնիայի բժշկական համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ այն անգամ օգտակար է։ Հետեւաբար, ամերիկուհիներին խորհուրդ են տալիս ավելի հաճախ օրալ սեքսով զբաղվել (սա պտղին չի վնասի, հայրիկը գոհ կլինի, իսկ հորմոնալ բալանսը՝ նորմայի սահմաններում)։
Ըստ բժիշկների առաջին եւ երրորդ եռամսյակներում ավելի լավ է խուսափել սեքսով զբաղվել։ Հղիության առաջին փուլում ընկերքը դեռեւս մինչեւ վերջ հասունացած չէ, այդ պատճառով սեքսով զբաղվելիս այն կարող է տարանջատվել։ Որոշ դեպքերում ապագա մայրիկը կարող է անգամ կորցնել երեխային՝ չիմանալով այդ մասին։ Եթե Ձեզ մոտ հղիության ընթացքում սկսում են ամսականները, ապա սա կարող է պատահել այն ժամանակ, երբ ընկերքը արգանդի խոռոչում տեղակայվելու փոխարեն, տեղակայվում է արգանդի ստորին հատվածում։
Երրորդ եռամսյակում սեքսով զբաղվելը կարող է խնդիրներ առաջացնել արգանդի վզիկում, որի հետեւանքով միգուցե, վաղաժամ ծննդաբերություն սկսվի։ Բայց, կան բժիշկներ, ովքեր կարծում են, որ եթե ապագա մայրիկը ցանկություն ունի սեռական հարաբերություններ սկսել, ապա նա կարող է սեքսով զբաղվել հղիության ցանկացած փուլում։
Աղբյուրը՝ xochu.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին