Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը, սպասում են իրենց առաջնեկին, ով լույս աշխարհ կգա հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին: Այդ մասին NEWS.am STYLE-ը զրուցել է զույգի հետ:
Մեզ հետ զրույցում Վիգենն ասաց, որ, ինչպես ամեն նոր կազմված ընտանիք, իրենք նույնպես առաջնահերթ նպատակնրից մեկն էին համարում զավակներ ունենալը: «Զավակը տան սրբությունն է, եւ հենվելով հենց այդ գաղափարի վրա՝ որոշել էինք հենց սկզբից դառնալ հայրիկ եւ մայրիկ, եթե Տերը կամեցավ»,-նշեց նա։
Լեոնորան էլ ավելացրեց, որ առանց երեխա տունը կլիներ դատարկ: «Բալիկը իր ճիչերով պիտի համ ու հոտ թողի տան վրա»:
Անվան հարցում զույգը դեռ չի կողմնորոշվել, քանի որ հղիության երկրորդ ամիսն է ընթանում եւ դեռ վաղ է։ Լեոնորան նշում է, որ հղիությունը ծանր է տանում, ինչը, սակայն, չի խանգարի նրա կարիերային, ավելին՝ կնպաստի, որ երեխան դեռ չծնված լսի ճիշտ երաժշտություն:
Խոսելով երեխայի սեռի մասին, Վիգենն ասաց, որ միշտ ցանկացել է, որ իր առաջին երեխան աղջիկ լինի: Սակայն դա մեր ուզելով կամ որոշելով չի: «Աստված պետք է որոշի, թե ինչ է մեզ պարգեւելու, եւ ես Աստծուց երբեք առաջ չեմ ընկնի: Տղա, թե աղջիկ, միեւնույն է՝ շնորհակալ կլինեմ Աստծուց, կարեւորը առողջ բալիկ ունենալն է եւ Տիրոջ շնորքով մեծացնելը»,-նշեց նա, իսկ Լեոնորան էլ հավելեց, որ զգում է՝ աղջիկ է:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին եւ Լեոնորային մաղթում թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն։
Զրուցեց՝ Ա. Մ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ