Մանանեխն ունի շատ դրական հատկություններ։ Այն կարող է մաշկը տաքացնել, ծակոտիները բացել եւ մեծացնել արյան հոսքը դեպի մաշկ։ Մանանեխը հարուստ է բազմաթիվ վիտամիններով՝ А, В, Е ու D։ Վիտամին А-ն խոնավացնում է մաշկն ու ձգում այն, В վիտամինային խումբը հակաբորբոքային եւ հանգստացնող ազդեցություն ունի, վիտամին D-ն բարձրացնում է մաշկի տոնուսն ու թարմ տեսք է հաղորդում դրան, իսկ վիտամին Е-ն անհրաժեշտ է մաշկի երիտասարդության եւ առաձգականության պահպանման համար. բացի այդ, այն նպաստում է մաշկի՝ կնճիռներից պաշտպանվելու գործընթացին։
Մանանեխի բաղադրության մեջ քիչ չեն նաեւ ճարպաթթուները, որոնք բարելավում են մաշկի գեղձերի աշխատանքն ու նեղացնում ծակոտիները։ Այս հատկությունների շնորհիվ մանանեխով պատրաստված դիմակը հիանալի միջոց է յուղոտ կամ կոմբինացված մաշկ ունեցող կանանց համար։ Ի դեպ, նորմալ մաշկ ունեցող կանանց նույնպես խորհուրդ է տրվում օգտագործել այսպիսի դիմակներ։
Մանանեխով պատրաստված երիտասարդացնող դիմակներ
Եվ այսպես, մաշկը երիտասարդացնելու հարցում օգնության է հասնում հետեւյալ բաղադրատոմսը. մանր կտրատեք մաղադանոսը՝ մեկ ճաշի գդալի չափով, եւ աելացրեք նույնքան էլ թթվասեր։ Ստացված զանգվածի մեջ լցրեք մեկ թեյի գդալ մանանաեխի փոշի։
Թոշնած մաշկի համար խորհուրդ է տրվում մանանեխն օգտագործել վարդի թերթիկներով։ Մեկ վարդի թերթիկները կտրատեք, այնուհետեւ մեկ ճաշի գդալ մանանեխն ավելացրեք 2 բաժակ ջրի մեջ, լցրեք թերթիկներն ու խառնեք։ Այնուհետեւ զգուշությամբ ստացված դիմակը քսեք դեմքին, իսկ 10 րոպե անց լվացեք այն։
Եւս մեկ դժվար պատրաստվող, բայց շատ ազդեցիկ դիմակ, որը պայքարում է առկա կնճիռների դեմ եւ կանխում նորերի առաջացումը։ Վերցրեք մեկ բաժակ լոբի եւ լցրեք մեկ բաժակ ջրի մեջ։ Լոբու հատիկները պետք է ուռչեն, այդ պատճառով անհրաժեշտ է մի քանի ժամ թողնել։ Կարելի է սկսել երեկոյան։ Այնուհետեւ, եփեք լոբին, սառեցրեք եւ միտարր խյուս պատրաստեք։ Այս խյուսի մեջ խառնեք կես կիտրոնի հյութ եւ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Մնում է ավելացնել մեկ թեյի գդալ մանանեխի փոշին եւ զգուշորեն խառնել ստացված զանգվածը։
Հաջորդ դիմակի համար Ձեզ անհրաժեշտ են 2 ձվի դեղնուց, որ պետք է խառնել մեկ ճաշի գդալ մեղրով եւ երկու ճաշ գդալ ձիթապտղի յուղով։ Այս զանգվածը պետք է տաքացնել մարմնի ջերմաստիճանի չափով։ Այնուհետեւ, ավելացնել մեկ գդալ մանանեխ։ Դիմակը 2-4 րոպե ընդմիջումներով կարելի է երկու շերտով քսել երեսին։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր