Տնային պայմաններում մաշկը ձգող դիմակներ պատրաստելու համար օգտագործվում են միայն բնական մթերքներ, եւ դրանք ունեն տոնուս բարձրացնող եւ ձգող հատկություններ։Նման դիմակները կարող են նույնիսկ կուտակվել մաշկի մեջ եւ պարբերաբար վերականգնել նրա երիտասարդությունը։
Էքսպրես-միջոցներ՝ պատրաստված ձվի սպիտակուցով
Սպիտակուցային դասական ձգում
Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք։ Դեմքին սնուցող կրեմ եք քսում (մաշկի տեսակը կապ չունի)։ Մինչ խոնավացնող կրեմի չորանալը սպիտակուցային զանգվածը քսում եք դեմքին եւ թողնում, որ չորանա։ Մասնագետների պնդմամբ՝ դիմակը պետք է քսել ոչ թե մատներով, այլ հատուկ կոսմետիկ վրձինի միջոցով։Չորանալուց հետո կարելի է դիմակը հեռացնել։ Այս դիմակը շատ լավ միջոց է մաշկը չորացնելու եւ ձգելու համար. այն նաեւ մաշկին հարթ տեսք է հաղորդում։
Բրնձով պատրաստված դիմակ դեմքի օվալը շտկելու համար
Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք եւ խառնում բրնձի ալյուրով եւ միատարր զանգված ստանում. այն պետք է հեշտությամբ կպչի դեմքին։ Դիմակը դեմքի վրա պետք է մնա մինչեւ չորանալը, ինչից հետո կարելի է դեմքը լվանալ։ Պատրաստման ժամանակ կարելի է նաեւ ավելացնել 5-6 կաթիլ վարդի յուղ, որը մաշկին էլաստիկություն կհաղորդի։ Բացի ձգող եւ տոնուսը բարձրացնող ազդեցությունից, այս դիմակը շտկում է նաեւ մաշկի գույնն ու ռելիեֆը։
Կիտրոնից պատրաստված դիմակ յուղոտ եւ խառը տիպի մաշկի համար
Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք եւ խառնում կես կիտրոնի հյութով։ Եւս մեկ անգամ հարիչով հարում եք զանգվածը եւ քսում դեմքին։ Եթե մաշկի էպիդերմիսը (վերնամաշկը) կոմբինացված է, ապա դիմակը պետք է քսել ավելի յուղոտ եւ փայլուն հատվածներում։ Մնացած հատվածները կարելի է պարզապես սառը կաթով լվանալ։ Այս դիմակը կօգնի Ձեզ հաշված րոպեների ընթացքում ազատվել աղտոտվածությունից, յուղոտ փայլից եւ մաշկի անհարթություններից։ Արդյունքում, դեմքը ավելի թարմ, երիտասարդ ու պայծառ տեսք կստանա։
Վարունգով պատրաստված խոնավացնող դիմակ չոր մաշկի համար
Մեկ ձվի սպիտակուցը հարում եք եւ ավելացնում վարունգի միջուկի քերուկը (կեղեւը եւ սերմերը պետք է հանել)։ Ստացված զանգվածին ավելացնում եք 10 կաթիլ քունջութի յուղ, ու այս ամենը մի լավ խառնում։ Դիմակը քսում եք դեմքին եւ 10 րոպե անց լվանում։ Դիմակի օգտագործումից հետո մաշկն ավել է խոնավանում եւ թարմանում, վերանում են շերտազատումները եւ բորբոքումները։ Դեմքն ավելի է ձգվում, նվազում են նաեւ պիգմենտային բծերն ու կարմրությունը։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»