«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դդմիկով թխվածքաճաշ

19:11, 2 օգոստոսի

Համեղ թխվածքաճաշ կարելի է պատրաստել ոչ միայն կաթնաշոռով, այլեւ դդմիկով, որը եւ օգտակար է, եւ համեղ։ Փորձեք մի անգամ պատրաստել դդմիկով թխվածքաճաշ, եւ Դուք կսիրահարվեք ու կսկսեք ավելի հաճախ պատրաստել այն։

Դդմիկով թխվածքաճաշը կարելի է ներառել եւ առօրյա սննդակարգի մեջ, եւ տոնական սեղան պատրաստելիս։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կպատսրաստեք եւ ինչպես կձեւավորեք։

Դդմիկը դիետիկ մթերք է, այն քիչ քանակությամբ (1տոկոսից քիչ) սպիտակուց եւ ածխաջրեր (հինգ տոկոս) պարունակում։ Բժշկության մեջ այն օգտագործվում է նաեւ նյարդային համակարգի հիվանդությունների ու խանգարումների, ստամոքս-աղիքային տրակտի եւ սիրտ-անոթային համակարգի խնդիրների բուժման համար։ Դդմիկը պարտադիր պետք է ներառել նաեւ երեխաների ու հիվանդների սննդակարգի մեջ։

Դդմիկով համեղ թխվածքաճաշ

Սովորաբար դդմիկը համարվում է ամառային մթերք, բայց ոչ մի բան չի կարող խանգարել նաեւ ձմռանը պատրաստելու համար։ Այն կարող են ուտել նաեւ բուսակերները՝ համադրելով այյլ բանջարեղենի հետ։

Պատրաստելիս փոքրիկ դդմիկները կարելի է նաեւ չկեղեւազատել, իսկ մեծերը՝ պարտադիր է։ Սովորաբար այն պատրաստվում է ջեռոցում, բայց կարող եք նաեւ դնել միկրոալիքային վառարանի մեջ։

Բանջարեղենային թխվածքաճաշ՝ պատրաստված դդմիկով

Տարբերակ №1 (մեքսիկական). մի գլուխ կարմիր սոխը մանր-մանր կտրատում եք, ավելացնում  երկու պճեղ սխտոր, բուլղարական պղպեղի փոքր շերտեր, մի փոքր սամիթ, մեկ մեծ դդմիկի կտորներ եւ երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Ստացված զանգվածին խառնում եք նաեւ երկու հարյուր ութսուն գրամ պահածոյացված արտիճուկ, աղ, պղպեղ, մեկ թեյի գդալ չորացրած օրեգանո եւ կես թեյի գդալ քիմիոն։ Ուտեստը դնում եք ջեռոցը ՝ 200°C ջերմաստիճանով, եւ այն պատրաստ կլինի տասնհինգ րոպե անց։

Ստացված ուտեստը հանում եք ջեռոցից, ավելացնում չորս հարյուր գրամ պահածոյացված լոլիկ եւ նույնքան էլ կարմիր լոբի, ինչից հետո ուտեստը եւս 10 րոպեով կրկին դում եք ջեռոցը։

Թխվածքաճաշի վրա պետք է նաեւ ավելացնել նրա կրեմը. այն պատրաստելու համար պետք է 200 գր. կաթնաշոռը խառնել 20 մլ. անյուղ կաթով, 85գր. քերած պանրով եւ երկու ճաշի գդալ պաքսիմատով։ Այս ամենը լցնում եք բանջարեղենի վրա եւ եփում եւս 10-15 րոպե։

Տարբերակ №2. բլեդների մեջ մանրացնում եք հացի խոշոր փշուրները։ Երկու-երեք լոլիկը խաշում, կեղեւազատում եւ մանր կտրատում եք։ Ձիթաապտղի յուղը լցնում եք տարայի մեջ, այնտեղ դնում կտրատված դդմիկները, ավելացնում աղ եւ պղպեղ։ 100 մլ. թթվասերով եւ մի պճեղ սխտորով պատրաստված զանգվածը մեկ շերտով լցնում եք դդմիկների վրա։ Թթվասերի շերտի վրա դնում եք լոլիկ, կրկին աղ ու պղպեղ անում  եւ ավելացնում մի փոքր թարմ կտրատված ռեհան։ 25 գր. «Պարմեզան» պանիրը խառնում եք հացի մեջ եւ ավելացնում մի փոքր կտրատված մաղադանոս, աղ եւ ձիթապտղի յուղ ավելացնում եւ ստացված զանգվածը լցնում բանջարեղենի վրա։ Ուտեստը պետք է պատրաստել 190°C ջերմաստիճանում 30 րոպե։

 

Աղյուրը՝ zhenskoe-mnenie.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել