«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նամակ խմբագրությանը. «Սերը տարիք չի՞ հարցնում»

22:03, 31 հուլիսի

«Ողջույն, վերջերս Ձեր կայքում կարդացի մի կնոջ պատմություն, ով կիսվում եւ խորհուրդ էր հարցնում համայն հայությունից, թե ինչպես կարելի է ապրել հիվանդագին խանդոտ ամուսնու հետ: Կարդալով այն՝ հասկացա, որ ես էլ պետք է կիսվեմ իմ պատմությամբ եւ ինչու՞ ոչ՝ արտահայտեմ իմ կարգավիճակում գտնվող մյուս երիտասարդների հոգեվիճակն ու ապրումները. այն ամենը, ինչ կարող է զգալ 21 տարեկան տղան, ով սիրահարվում է իրենից մի քանի տարով մեծ մի աղջկա: Նշեմ, որ ես միշտ մտածել եմ, որ սերը տարիք չի հարցնում եւ ինձ համար խնդիր չի եղել այն, որ զույգերի միջեւ տարիքային որոշակի տարբերություն կա: Բայց արի ու տես, սխալվում էի:

Ես աշխատասեր, ուժեղ...ասացի ուժե՞ղ. ոչ, մինչեւ վերջերս ուժեղ, հստակ քայլերով առաջ շարժվող երիտասարդ էի, ով ուներ բավականին շատ երազանքներ եւ ցանկություններ ու ձգտում էր հասնել դրանց: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մի օր ընկերներիցս մեկի կազմակերպած երեկույթի ժամանակ տեսա նրան՝ այդ գեղեցիկ, նրբիրան, ինքնավստահ, կենսուրախ եւ ժպտերես էակին, ով իր մեկ հայացքով ինձ միանգամից գերեց: Ընկերոջիցս տեղեկացա, թե ով է նա եւ պարզեցի, որ մի քանի տարով մեծ է ինձանից, սակայն նրա նայվածքը, ժպիտը, աչքերը...ստիպում էին մոռանալ ինձ համար ոչ այնքան կարեւոր այդ հանգամանքի մասին: Ես 16 տարեկան ամոթխած պատանու նման մոտեցա նրան, եւ մենք սկսեցինք զրուցել: Հասկացա, որ արտաքին գեղեցկությունը համահունչ է նաեւ ներքինին, ինչը չեմ ասի այժմյան շատ այլ երիտասարդ աղջիկների մասին, ում հեռվից նայում եւ հիանում ես, բայց երբ սկսում ես խոսել միայն տգիտություն եւ դատարկություն ես տեսնում եւ մոռանում արտաքինի մասին: Լավ չշեղվեմ. հասկանալով, որ խոսում եմ խելացի անձնավորության հետ, առաջարկեցի եւս մեկ անգամ հանդիպել: Չմերժեց. չեք պատկերացնում, թե նրան նորից տեսնելու հնարավորությունն իմ ներսում երջանկության մի ինչպիսի ալիք բարձրացրեց: Եվ այսպես, սկզբում հաճախ, իսկ հետ ամեն օր սկսեցինք հանդիպել:Ամեն ինչ հիանալի էր, ես տարվել էի նրանով, եւ ամբողջ օրը մտածում, երազում էի այն օրվա մասին, երբ առավոտյան կբացեի աչքերս, եւ նա կողքիս կլիներ: Բայց պատահեց ինձ համար սարսափելի մի բան. չգիտես որտեղից հայտնվեց ավելի մեծ, կայացած, գործարար մեկը, ում պատճառով ինձ համար աշխարհում ամենապաշտելի էակը վերջ դրեց մեր հարաբերություններին:

Սակայն կյանքը դաժան երեւույթ է, եւ սիրում է մարդկանց փորձությունների առաջ կանգնեցնել, թեւաթափ անել (ինչու՞ոչ՝ նաեւ ավելի կամային եւ ուժեղ դարձնել) եւ այլն: Այս մեծ եւ կայացած անձնավորությունն ավելի փորձառու գտնվեց  եւ ստանալով իր ուզածը՝ լքեց այդ նույն աղջկան, ում համար ես նույնիսկ պատրաստ էի կյանքս զոհաբերեի. որը նա այդպես էլ չհասկացավ եւ չգնահատեց: Այս վերջին հատվածը միգուցե չպատմեի, եթե ես հիմա երկընտրանքի առաջ կանգնած չլինեի. նա նորից ցանկանում է ներխուժել իմ կյանք: Ես կանգնել եմ դժվարին ընտրության առաջ. միտքս կարծես թե ասում է. «կանգնիր, չէ՞ որ դու պատրաստ էի դեմ դուրս գալ ամենքին ու ամեն ինչի, սիրել ու պաշտել նրան, տալ հոգիդ ու սիրտդ, բայց նա անտեսեց դա ու ետ կանգնեց ամեն ինչից», իսկ մյուս կողմից սիրտս հիշում է միասին անցկացրած այդ լավ ու բարի օրերը, պահերը եւ երազում դրանց կրկնության մասին: Այժմ ես բաժանվել եմ մտքիս եւ սրտիս միջեւ ու չգիտեմ, թե որի «խորհրդին» հետեւեմ. միգուցե ինձ հուշեք՞...»:

 

Անդրանիկ Ն. 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել