Երգչուհի Քրիստինե Պեպելյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր «Մայրիկ» երգի cover տարբերակը, որը կատարում է հենց հեղինակի՝ Արամ Ավագյանի, դուստրը՝ Լիան։
«Սա «Մայրիկ» երգի լավագույն Cover տարբերակն է, որ երբեւէ լսել եմ։ Երգում է փոքրիկ Լիան... Իմ տաղանդավոր ընկեր, «Մայրիկ» երգի հեղինակ Արամ Ավագյանի դուստրը»,- իր էջում գրել է երգչուհին։
«Իմ երգացանկում ամենայուրահատուկ երգը «Մայրիկ»-ն է։ Վստահաբար կարող եմ ասել, որ մինչ օրս էլ այն սիրում են։ 10 տարի է անցել, սակայն մինչեւ հիմա մարդիկ այդ երգը լսում են հուզմունքով, արցունքներով։ Իմ կարծիքով, եթե երգը այդքան տարիների ընթացքում դեռ շարունակում է էմոցաներ առաջացնել մարդկանց մոտ, ուրեմն այն լավագույնն է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն։
«Մայրիկ» երգն ունի շատ cover տարբերակներ։ Մեծ, թե փոքր սիրում եւ երգում են այդ երգը։
«Շատ եմ լսել «Մայրիկ» երգի cover տարբերակները։ Շատ երիտասարդներ ցանկանում են իրենց տարբերակն առաջարկել, որը բոլորն էլ ինձ համար շատ հուզիչ են եւ շատ գեղեցիկ, եւ առհասարակ, երբ մարդիկ իմ երգերը երգում են, դա ինձ մոտ մեծ էմոցիաներ է արթնացնում, եւ ես շատ եմ ոգեւորվում եւ ուրախանում։ Բայց «Մայրիկ» երգի cover տարբերակներից կառանձնացնեմ հենց Լիայի կատարումը, որը ես լսելիս հուզվել էի եւ անկեղծ չէի պատկերացնում, որ երբեւէ այդպիսի զգացում կունենամ։ Լիան մոտ 5-6 տարեկան է եւ փաստորեն ստացվում է, որ երգը իրենից շուտ է ստեղծվել։ Եվ արի ու տես տարիներ հետո այդ երգը երգում է մի փոքրիկ աղջիկ, ով հեղինակի դուստրն է։ Զարմացած եմ, նա այնքան փոքր է եւ այնքան լավ է կատարում, որ բառերով անգամ չես կարողանում նկարագրել»,- նշեց Քրիստինեն։
Փոքրիկ Լիան իր կատարումով երգչուհու համար ներշնչանքի աղբյուր է դարձել. «Այս կատարումը լսելիս շատ եմ ոգեւորվել։ «Մայրիկ» երգը նվիրում եմ աշխարհի բոլոր մայրերին եւ Լիան նույնպես միացավ իմ այս կոչին՝ երգելով այդ երգը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ