Պատկերացրեք` զարթնում եք հրաշալի արեւոտ մի առավոտ, երկնքում սպիտակ փետրավոր ամպեր են, դուք ժպտում եք, քանի որ ոչ մի տեղ չեք շտապում, իսկ առջեւում երկար սպասված հանգստյան օրն է։ Հանկարծ հնչում է դռան զանգը։ Ա՜յ քեզ անակնկալ. մուտքի մոտ երկու փոստատար կենդանի է կանգնած՝ յուրաքանչյուրի մոտ մի կանխագուշակում՝ ձեզ համար։ Սակայն դրանցից մեկը երջանկություն ու հաջողություն է կանխատեսում, մյուսը՝ վիշտ ու դժբախտություն։
Ձեզ առաջարկված կենդանիների ցանկից ընտրեք երկուսն ու նշեք, թե դրանցից ով է ձեզ լավ կանխատեսում բերել, իսկ ով՝ վատ.
1. Շուն
2. Վագր
3. Թութակ
4. Ոչխար
5. Կրիա
Բանալին.
Մեր ապագան մեծ մասամբ կախված է զուգընկերոջ ընտրությունից։ Յուրաքանչյուր նշված կենդանին ենթագիտակցական մակարդակով զուգակցվում է որոշակի մարդկային հատկությունների հետ։ Ահա թե ինչու այս թեսթը հնարավորինս հստակ կպատմի, թե ի՞նչ հատկություններ են ձեզ դուր գալիս հակառակ սեռի մարդկանց մեջ, իսկ ինչն, ընդհակառակը, անհանգստություն է ներշնչում եւ վանում։
Շուն
Եթե այս փոստատարը լավ լուր է բերել, նշանակում է հակառակ սեռի մեջ ձեզ ամենից շատ ձգում են հավատարմությունը, հուսալիությունը եւ սիրո ծով նվիրելու ունակությունը։
Իսկ եթե նա դժբախության մասին լուր է բերել, ապա ձեզ վանում են նրանք, ովքեր կախված են ուրիշի կարծիքից, եւ ամեն կերպ ձգտում են հարմարվել ու դուր գալ շրջապատին։
Վագր
Լավ կանխատեսումը նշանակում է, որ ձեզ դուր են գալիս ինքնավստահ, ազդեցիկ անհատները, ովքեր ձգտում են նվաճել հնարավոր բոլոր գագաթները։
Վատ լուրերի դեպքում՝ դուք սարսափում եք հենց միայն այն մտքից, որ ձեր կողքին կարող է լինել դեսպոտ, ինքնագոհ բռնակալ, ով իրեն միշտ իրավացի կհամարի, կմեծամտանա ու սարսափելիորեն կվրդովվի դիտողության կամ պարզապես տան գործերում օնություն խնդրելու նվազագույն փորձից անգամ։
Թութակ
Եթե թռչունը լավ լուր է բերել, նշանակում է սիրում եք նրան, ով խոսքի հետեւից գրպան չի մտնի, հումորի լավ զգացում ունի, ատում է ձանձրույթն ու միօրինակությունը։
Եթե լուրը վատն է, ապա ծույլերը, անբանները, դատարկախոս շատախոսները ձեզ սարսափելի ձանձրացնում ու զզվեցնում են։
Ոչխար
Լավ լուր. ձեզ իրականում անհրաժեշտ է բարի, հոգատար, հուսալի եւ հոգով մարդ։
Դժբախտության կանխատեսումը՝ միայն երեկոյի ճաշացանկով հետաքրքրվող ու ցանկացած փոփոխությունից վախեցող ձանձրալի տնակյացը ձեր ամենասարսափելի մղձավանջն է, դուք երբեք չեք համաձայնվի նման մեկի հետ 10 րոպեից ավելի անցկացնել։
Կրիա
Եթե նա երջանկության լուր է բերել, ապա ձեզ գրավում են հուսալի, լուրջ մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել, ում համար ասում են. «Նա հուսալի է, ինչպես ամուր պատը»։
Իսկ եթեն կրիան վատ լուր է բերել, իմացեք, որ ամենից շատ ձեր նյարդերին ազդում են դանդաղամիտները, ովքեր զվարճալի պատմությունը երեք անգամ լսելուց հետո հազզիվ կհասկանան այն ու թեթեւակի ժպտան։
Թեսթը գրվել է Տադահիկո Նագաոյի աշխատանքի հման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով