36-ամյա Ջեյմս Սեյֆչակը Մայքլ Ջեքսոնին մեղադրել է սեռական բռնություն կատարելու մեջ եւ հայց է ներկայացրել փոփ-արքայի ժառանգորդների դեմ։ Ջեյմսը պնդում է, որ մանուկ հասակում չորս տարվա ընթացքում հարյուր անգամ սեռական բռնության է ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից, հայտնել է TMZ-ը։
10-ամյա Ջեյմսի եւ Ջեքսոնի ծանոթությունը տեղի է ունեցել հեռավոր 1987թ-ին Pepsi գովազդի նկարահանման ժամանակ։ Այս հանդիպումից հետո Մայքլը շատ է հավանել կապուտաչյա այս տղային եւ իր հետ տարել համերգային շրջագայությունների։ Ըստ Ջեյմսի՝ նա ոչ միայն մնացել է Ջեքսոնի հետ հյուրանոցային նույն համարում, այլեւ քնել նույն անկողնում եւ սեռական բռնության ենթարկվել։ Ջեքսոնը նաեւ ազդել է երեխայի գիտակցության վրա՝ համոզելով նրան, որ այս այլասերվածության նախաձեռնողը հենց ինքն է՝ այս դեռահաս երեխան։
Բացի հոգեբանական ճնշումից, Մայքլ Ջեքսոնը նաեւ հատուկ գաղտնաբառեր է օգտագործել դեռահասի հետ սեքսով զբաղվելու համար։ Ըստ սեռական բռնության զոհ դարձած Սեյֆչակի՝ նա Ջեքսոնի հետ շատ հաճախ ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսի բարերից մեկում, որտեղ նրանք գինի են ըմպել եւ մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտել։ Բայց երբ Ջելմսը մեծացել է, երգիչը կորցրել է նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Փոփ-արքայի ժառանգորդների փաստաբանները հերքում են այս հայտարարությունը եւ չեն հավատում դրա ճշմարտացիությանը, քանի որ նա դատարան է դիմել այս դեպքերից 20 տարի անց։
Ջեքսոնի հարազատները նաեւ հավատացած են, որ այս ամենը սուտ է եւ ակնհայտ է, որ Ջեյմսը գումար շորթելու նպատակ ունի։ Դատական գործընթացը սկսվելու է այս տարվա սեպտեմբերի 4-ից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով