Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայտնի կոմիկ Ռոբին Ուիլյամսն ինքնասպանություն է գործել օգոստոսի 12-ի գիշերը։ Նրա մարմինը գտել են Կալիֆոռնիա նահանգի Տիբուրոն քաղաքում գտնվող իր տանը։ Հայտնի մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել այս միջադեպի մասին։
«Այսօր առավոտյան ես կորցրեցի իմ ամուսնուն եւ լավագույն ընկերոջը, միեւնույն ժամանակ աշխարհը կորցրեց մի հանճարեղ դերասան եւ հիանալ մարդ։ Մենք հուսով ենք, որ բոլորը կհիշեն ոչ թե նրա մահը, այլ այն երջանիկ պահերը, որոնք նա պարգեւել է նրանց»,- ասել է նրա կինը՝ Սյուզան Շնայդերը։
«Ես խորապես ցնցված եմ. Ռոբին Ուիլյամսը հիանալի, ազնիվ եւ տաղանդավոր անձնավորություն էր»,- Twitter-ում գրել է Սթիվ Մարթինը։
Բեթ Միդլերն իր միկրոբլոգում գրել է. «Օ՜ Աստված իմ. Ռոբին Ուիլյամսը մահացել է»։
Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում մի համատեղ լուսանկար է հրապարակել եւ մեկնաբանել այսպես. «Տխուր, տխուր օր է. իմ ցավակցությունն եմ հայտնում Ռոբինի ընտանիքին եւ նրա ընկերներին։ Նա իսկապես կոմեդիկ մի կերպար էր եւ մենք շատ ենք կարոտելու նրան»։
Նույնիսկ կինոարվեստից հեռու մոդել Նայոմի Քեմփբելը կրկին սոցցանցերից մեկում Ռոբինի լուսանկարն է հրապարակել եւ գրել. «Իմ ցավակցությունն եմ հայտնում քո ընտանիքին»։
Դերասանուհի Սառա Միշել Գելարը Ռոբինին այսպես է անվանաել՝ «Հայր, ում մասին կարելի է միայն երազել»։
Լեդի Գագան Twitter-ում շատ լուրջ գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, Ռոբին Ուիլյամս։ Միգուցե այս ողբերգությունն աշխարհը դեպրեսիայի մեջ կգցի, քանի որ դու մեզ այնքան էիր երջանկացնում»։
«Նա մեր կյանք էր մտել ասես մի այլմոլորակային, եւ դիպչում էր մարդկային սրտի յուրաքանչյուր լարի»,- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերը հայտնել է CNN-ը։«Ռոբին Ուիլյամսը օդաչու էր, բժիշկ, նախագահ, պրոֆեսոր. ամեն ինչից մի քիչ- մի քիչ, բայց նա միակն էր իր տեսակի մեջ»,-ասված է նախագահի հայտարարության մեջ։
«Օբամայի ընտանիքն իր ցավակցությունն է հայտնում Ուիլյամսների ընտանիքին ու նրա ընկերներին»,- տեղեկացրել է Սպիտակ տունը։
Դերասանը չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակին արժանանալու համար, սակայն «Բարի առավոտ, Վիետնամ», «Մահացած պոետների հասարակություն», «Թագավոր-ձկնորս» ֆիլմերը նրան հաջողություն չեն բերել։ Ռոբին Ուիլյամսը մրցանակի է արժանացել Good Will Hunting (1997) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Նա Entertainment Weekly-ի կողմից ճանաչվել է «Աշխարհի ամենաուրախ մարդը»։
«Ե'ւ էկրաններին, ե'ւ իրական կյանքում նա մեծահոգի անձնավորություն էր, մեծ սիրտ ու հումորի զգացում ուներ, որոնք կարող էին երջանկացնել ցանկացած մարդու»,-Variety հրատարակության ասել է Շոն Լեւին։
Պետք է նշել, որ Ռոբին Ուիլյամսը մյուս տարի պատրաստվում էր շարունակել իր հայտնի ֆիլմերից մեկի՝ «Mrs. Doubtfire»-ի նկարահանման աշխատանքները։
Ռոբին Ուիլյամսը երեք անգամ է ամուսնացել։ Նրա առաջին կինը դերասանուհի Վալերիա Վելարդին էր, ում հետ ապրել է 10 տարի եւ ունի մեկ որդի՝ Զակարին։ 1989թ-ին Ռոբինը ամուսնացել է Մարշ Գրասեսի հետ եւ ունեցել երկու երեխա՝ Կոդին եւ Զելդան։ Նրա երրորդ ամուսնությունը պաշտոնապես գրանցվել է 2011թ-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն