Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանը եւ «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամը օգոստոսի 17-ին կազմակերպում են ամենամյա մեղրի եւ հատապտուղների փառատոնը։
Փառատոնը կազմակերպվում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի հետ համագործակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Արդեն 3 տարի է, ինչ կազմակերպվում է այս փառատոնը։ Վերջինիս նպատակն է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստելը՝ մեղվաբուծությունը եւ հատապտուղներով պահածոյացումը։ Փառատոնի շրջանակներում լինելու է նաեւ համերգային ծրագիր՝ երգ, պար։ Այս տարի մեզ շատ արտիստներ են միացել։ Նրանք բարեգործական նկատառումով ցանկություն են հայտնել միանալ մեզ, որը շատ ողջունելի է»,- ասաց Հայկը։
Նշենք, որ այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ինչպես նաեւ տեղական ձեռագործի ցուցադրության-վաճառքի ականատես լինել։
«Մեղրի եւ հատապտուղների ամենամյա փառատոնը յուրովի հրավեր է զորակից լինելու Բերդ համայնքին եւ տարածաշրջանին։ Այս միջոցառման նպատակն է նաեւ նպաստել տուրզմի զարգացումը, որը շատ կարեւոր է այս տարածաշրջանի համար, քանի որ Տավուշի մարզը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է», -հավելեց Հայկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ