«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հետաքրքիր փաստեր կույսերի մասին

23:10, 4 սեպտեմբերի

Աշնանային այս տոթ երեկոյան եկեք պարզենք մի քանի հետաքրքիր փաստ կույսերի մասին։

Կուսությունը, անատոմիական տեսանկյունից դիտարկելով, պայմանավորված է կնոջ անվնաս կուսաթաղանթի առկայությամբ։ Կուսություն ասելով՝ մարդիկ նաեւ հասկանում են սեռական փորձի պակաս։ Ընդ որում, կուսության եւ դրանից զրկվելու մասին այնքան «ազգային լեգենդներ ու պատմություններ» կան, որ դժվար է հասկանալ, որն է ճիշտ եւ որը՝ սուտ։

Հին Հունաստանում բավականին տարածված էր երիտասարդ աղջիկների կուսաթաղանթի պատռումը։ Հարավային Աֆրիկայի մի շարք ազգերի մոտ այն անգամ կատարվում էր հենց երեխայի ծննդից հետո կամ մայրը մանուկ հասակում պատռում էր երեխայի կուսաթաղանը։ Ոչ վաղ անցյալում Պերուում (ինչպես նաեւ Կամչատկայում եւ Մադագասկարում) մայրը հանրության առաջ պետք է երեխային զրկեր կուսությունից։

Ֆիլիպիններում եւ Կենտրոնական Աֆրիկայում կուսաթաղանթի պատռումը իրականացնում էին տվյալ ցեղի մեծահասակ կանայք։

Ժամանակներ են եղել, որ աղջիկներին ուղարկել են անտառ, որպեսզի միայնակյացները այնտեղ իրենց կուսությունից զրկեին. այս միայնակյացները հագնում էին կենդանու շորեր, կրում դրանց բնորոշ ժանիքներ ու եղջյուրներ։

Ըստ հունական եւ հռոմեական բժշկական նյութերի՝ այս ժամանակաշրջանում աղջիկներն արդեն  14 տարեկանում սեռապես հասունացած էին լինում։ Անգամ որոշ տեղերում նշվում է, որ եթե աղջիկը մինչ ամուսնանալը կույս էր, ապա Մեծ Աստվածուհու վանքում նրան կուսությունից զրկում էին։ Օրինակ, Էլլադայում այդ Աստվածուհուն անվանում էին Աֆրոդիտե, իսկ Բաբելոնում՝ Իշտար։ Կուսությունից զրկելու «պատիվը» տրված էր այն անծանոթ տղամարդուն, ով առաջինը կհանդիպի տվյալ աղջկան. ի դեպ, աղջկան մերկացնել չէր թույլատրվում, քանի որ դա անարգում էր վանքը։

Արեւելքում մի ժամանակ ապրում էին հատուկ մարդիկ, ում «կադեբերիզներ» էին անվանում, ովքեր միայն զբաղվում էին հարսանիքից առաջ աղջիկներին կուսությունից զրկելով, որը բավականին վտանգավոր եւ պատասխանատու գործ էր համարվում։

Հին սկանդինավյան ցեղերի մոտ կար հետեւյալ ավանդույթը։ Հարսանեկան գիշերից առաջ՝ մութն ընկնելուն պես, մոգն ամուսնացող աղջկան տանում էր անտառ, խարույկ վառում եւ մի եղջերու կամ վարազ զոհաբերում։ Եվ այս ամենից հետո կատարում էր կուսությունից զրկելու «ծիսական արարողությունը»։ Եթե կուսաթաղանթը չէր պատռվում, կատարում էր երկրորդ փորձը։ Երկրորդ «մոտեցումից» հետո եթե կրկին ամեն ինչ անհաջողությամբ էր ավարտվում, ապա նրան համարում էին աստվածների կողմից անիծված եւ դատապարտում հավիտյան մենության։ Իսկ նրա իրական ամուսնուն մեկ ուրիշ կին էին սկսում փնտրել։

Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում եւ մուսուլմանական այլ երկրներում մինչ այժմ պահպանվել է այն ավանդույթը, որ աղջկա կուսաթաղանթը աջ ձեռքի ցուցամատով (դրա վրա սպիտակ կտոր են փաթաթում, որը հետո պետք է կարմիր դառնար) են պատռում։

Հին Ռուսաստանում կար հետեւյալ ավանդույթը. փեսայի եղբայրը (կամ ընկերը) ներկա էր լինում առաջին ամուսնական գիշերվա «արարողությանը», եւ եթե փեսան չէր կարողանում հաղթահարել այդ գործը, ապա եղբայրը կամ ընկերը պետք է փոխարիներ նրան։

Զակայեւ ցեղախմբի մոտ (Սումատրա կղզի) հարսին կուսությունից զրկում էր հայրը, ում օգնում էին հարսի քեռին, հորեղբայրը՝ անկախ տարիքից։ Երբեմն հարսի բախտը չէր բերում, եւ նրա սենյակում 25 մարդ էր հավաքվում՝ 70-100 տարեկան։

Հին Հնդկաստանում այս գործընթացն իրականացնող հատուկ մարդիկ կային, ում անգամ վճարում էին իրենց «վարպետության» համար։ Այս մարդկանց դիմում էր աղջկա մայրը։ Ընդ որում, այս ընթացքում առաջացած արյունը կարելի էր հավաքել եւ օգտագործել որպես կախարդական դեղամիջոց։

Պապուայում (Նոր Գվինեա) աղջկան կուսությունից կարող է զրկել միայն քահանայապետը, եւ այս գործընթացն իրականացվում էր փայտե դանակով։ Այնուհետեւ, փեսացուն առաջարկում էր իր ընկերներին «փորձել» իր նորաթուխ կնոջը, ինչից հետո արդեն կարելի էր հարսանիք անել։

Ծայր Հյուսիսում ապրող որոշ ցեղերի մոտ ընդունված էր, որ կուսությունից զրկելու գործընթացը պետք է կատարի «անծանոթ» մեկը՝ այլ ցեղի ներկայացուցիչ, քանի որ նրանք կարծում էին, որ բացի արյունից աղջիկը նաեւ դուրս է թափում իր նախնիների զայրույթը, հետեւաբար թող անծանոթը «կրակի բաժին» դառա. բավականին եսասիրական մտածելակերպ։

Իսկական սարսափ սպասվում է հասարակածային Աֆրիկայում ապրող ցեղերի աղջիկներին։ Նրանց ուղարկում են ջունգլիներ, որպեսզի աղջկա առաջին տղամարդը լինի...արու գորիլան։ Բացի այդ, եթե նա չի կարողանում «գայթակղել» կապիկին, ապա դա բացասաբար է ազդում նրա հեղինակության վրա։

 

Աղբյուրը՝ chelny-city.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել