«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանի կենդանաբանական այգին եւ վանդակներից դուրս կենդանիները

23:03, 3 սեպտեմբերի

Հանգստանալու նպատակով այս ամառ Ռուսաստանից Հայաստան էին եկել իմ զարմիկները. զարմիկս՝ 11 տարեկան, իսկ զարմուհիս՝ 17։ Երեւանում նրանք հաճախ են լինում, հետեւաբար նրանց ինչ-որ նոր բան ցույց տալը հեշտ գործ չէ։ Այս անգամ Արթուրն ու Լիլիթն առաջարկեցին գնալ կենդանաբանական այգի։ Երեխաների հետ միասին գնացինք այնտեղ. վերջին անգամ, հավանաբար, 1997թ-ին էի եղել կենդանաբանական այգում։ Ի ուրախություն ինձ՝ կենդանաբանական այգում մի շարք դրական փոփոխություններ կային։ Յուրաքանչյուր վանդակի կողքով անցնելիս իմ զարմիկները մեծ հետաքրքրությամբ նայում էին կենդանիներին, բայց նկատեցի, որ Լիլիթն ուշադրությամբ հետեւոմ էր մեր առաջեւից շարժվող մի ընտանիքի. 35 տարեկան երկու կին (կամ ընկերուհիներ էին, կամ քույրեր) երեք երախաների հետ ուշադրությամբ հետեւում էին կենդանիներին։ Ի դեպ, ասեմ, որ այդ օրը գրեթե բոլորն իրենց բավականին քաղաքկիրթ էին պահում եւ կենդանիներին չէին «կատաղեցնում», ինչը իհարկե, ուրախացնող փաստ է։

Բայց ամեն ինչ դեռ առջեւում էր...

Մոտենալով ուղտերին՝ մենք մի այսպիսի տեսարանի ակնատեսը դարձանք. մեր առջեւից գնացող մի կին մոտեցավ ցանկապատին, պայուսակից հանեց անձեռոցիկի տուփն ու սկսեց կանչել ուղտերին։ Մենք ուշադրությամբ նայում էին, թե ինչ է կատարվում։ Ուղտը մոտեցավ, հավանաբար մտածելով, որ իրեն մի ինչ-որ համեղ բան են տալու, բայց Աստված գիտի թե ինչու, անձեռոցիկի տուփով քթին հարված ստացավ։ Ընդ որում, խփելուց հետո կինը սկսեց բարձր ծիծաղել, իսկ ընկերուհու այն դիտողությանը, որ չի կարելի կենդանուն խփել, մանավանդ երեխաների աչքի առաջ, նա պատասխանեց. «Լավ էլի, ես ով ա էս հոգնածը»։

Արթուրն ինձ հարցրեց, թե ինչու այդ կինն այդպես վարվեց, ինչին ես չկարողացա պատասխան տալ, եւ մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Բայց Աստված կրկին մեր ուղիները խաչեց, եւ մենք նրանց տեսանք նաեւ թռչունների վանդակի մոտ, որտեղ մենք այս անգամ ականատեսը դարձանք մի իսկական համերգի՝ կրկին այդ նույն կնոջ կատարմամբ։

Ամեն վանդակին մոտենալով՝ այդ կինը գոռում էր «բո» (երեւի ուզում էր վախեցնել կենդանիներին), իսկ սիրամարգների վանդակների մոտ նա բղավեց. «սրանց հըլը, հըլը պոչներդ բացեք, տենանք ով եք», «դուք ով եք, արա»։ Ասեմ, որ այգում կային անվտանգության աշխատակիցներ, ովքեր ազնվորեն կատարում էին իրենց աշխատանքը, բայց այդ պահին ոչ ոք այդտեղ չէր։ Արթուրն արդեն բարկացած ասաց, որ պետք է համազգեստով ձյաձյային կանչել, իսկ Լիլիթը պարզապես մոտեցավ նրան եւ ասաց. «տիկին, ինչու՞ խփեցիք ուղտին, իսկ հիմա էլ բարկացնում եք թռչուններին»։

Մենք լսեցինք հետեւյալ պատասխանը. «Ես տոմսի փողը տվել եմ, ինչ կուզեմ, էտ էլ կանեմ. բա գազանանոց ա, չուրախանանք»։

Իմ հնարամտությունը հուշեց ինձ, որ ես էլ միջամտեմ խոսակցությանն ու այդ հոմո սափիենսի (բանական էակի) կարկառուն ներկայացուցչին ասեմ հետեւյալը.

«Հարգելիս, ասացեք խնդրեմ, եթե Դուք երգչուհի լինեիք, եւ ես տոմս առնեի ու գայի Ձեր համերգին, բեմ բարձրանայի  եւ հենց այն պահին, երբ Դուք երգեք, ես գամ ու միզեմ Ձեր ոտքերին, Ձեզ դուր կգա՞ր։ Թե այստեղ այլեւս չի գործում «տոմսի փողը տվել եմ, ինչ ուզեմ, էտ էլ կանեմ» բանաձեւը։

Կինը բարկացավ եւ սկսեց բղավել, որ նա ինչ-որ պաշտոնյայի քրոջ աղջիկն է, եթե ուզենա անգամ կարող է փակել այգին եւ կենդանիների մսից իր համար ընթրիք պատրաստել, եւ թե նա ինչ է անում, մեր գործը չէ, քանի որ այս երկրում, նա կարող է անել ամեն ինչ. անգամ կարող է մեզ բզիկ-բզիկ անել ու ուտել։

Իմ զարմուհին այս ամենին հանգիստ մի պատասխան տվեց։

«Մորաքույր, ես չգիտեմ, թե Դուք ով եք, բայց ես Ռուսաստանի քաղաքացի եմ, կյոկոշինկայ   կարատեի սեւ գոտի, Ռուսատանի չեմիպիոն, եւ ես հիմա ոտքով կջարդեմ Ձեր ատամները»։

Մինչ այս կատաղած կինը փորձում էր մի բան ասել, ես նրան տվեցի իմ այցեքարտն ու ասացի, որ նախընտրում եմ խոսել մեկ ուրիշ վայրում, մեկ ուրիշ ժամին։

«Հապա, տեսեք, թե ես ինչ եմ Ձեզ անելու»,-ֆշշացրեց այն։

Այսպիսով, ես պահեցի իմ խոսքն ու համոզված եմ, որ կարդում եք այս տողերը։ Սպասում եմ Ձեր պատասխանին, Դուք էլ կատարեք Ձեր խոստումը, բայց մի մոռացեք, որ Լիլիթը կարող է անել այն, ինչ նա էր խոստացել...

 

 

NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել