Հանգստանալու նպատակով այս ամառ Ռուսաստանից Հայաստան էին եկել իմ զարմիկները. զարմիկս՝ 11 տարեկան, իսկ զարմուհիս՝ 17։ Երեւանում նրանք հաճախ են լինում, հետեւաբար նրանց ինչ-որ նոր բան ցույց տալը հեշտ գործ չէ։ Այս անգամ Արթուրն ու Լիլիթն առաջարկեցին գնալ կենդանաբանական այգի։ Երեխաների հետ միասին գնացինք այնտեղ. վերջին անգամ, հավանաբար, 1997թ-ին էի եղել կենդանաբանական այգում։ Ի ուրախություն ինձ՝ կենդանաբանական այգում մի շարք դրական փոփոխություններ կային։ Յուրաքանչյուր վանդակի կողքով անցնելիս իմ զարմիկները մեծ հետաքրքրությամբ նայում էին կենդանիներին, բայց նկատեցի, որ Լիլիթն ուշադրությամբ հետեւոմ էր մեր առաջեւից շարժվող մի ընտանիքի. 35 տարեկան երկու կին (կամ ընկերուհիներ էին, կամ քույրեր) երեք երախաների հետ ուշադրությամբ հետեւում էին կենդանիներին։ Ի դեպ, ասեմ, որ այդ օրը գրեթե բոլորն իրենց բավականին քաղաքկիրթ էին պահում եւ կենդանիներին չէին «կատաղեցնում», ինչը իհարկե, ուրախացնող փաստ է։
Բայց ամեն ինչ դեռ առջեւում էր...
Մոտենալով ուղտերին՝ մենք մի այսպիսի տեսարանի ակնատեսը դարձանք. մեր առջեւից գնացող մի կին մոտեցավ ցանկապատին, պայուսակից հանեց անձեռոցիկի տուփն ու սկսեց կանչել ուղտերին։ Մենք ուշադրությամբ նայում էին, թե ինչ է կատարվում։ Ուղտը մոտեցավ, հավանաբար մտածելով, որ իրեն մի ինչ-որ համեղ բան են տալու, բայց Աստված գիտի թե ինչու, անձեռոցիկի տուփով քթին հարված ստացավ։ Ընդ որում, խփելուց հետո կինը սկսեց բարձր ծիծաղել, իսկ ընկերուհու այն դիտողությանը, որ չի կարելի կենդանուն խփել, մանավանդ երեխաների աչքի առաջ, նա պատասխանեց. «Լավ էլի, ես ով ա էս հոգնածը»։
Արթուրն ինձ հարցրեց, թե ինչու այդ կինն այդպես վարվեց, ինչին ես չկարողացա պատասխան տալ, եւ մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Բայց Աստված կրկին մեր ուղիները խաչեց, եւ մենք նրանց տեսանք նաեւ թռչունների վանդակի մոտ, որտեղ մենք այս անգամ ականատեսը դարձանք մի իսկական համերգի՝ կրկին այդ նույն կնոջ կատարմամբ։
Ամեն վանդակին մոտենալով՝ այդ կինը գոռում էր «բո» (երեւի ուզում էր վախեցնել կենդանիներին), իսկ սիրամարգների վանդակների մոտ նա բղավեց. «սրանց հըլը, հըլը պոչներդ բացեք, տենանք ով եք», «դուք ով եք, արա»։ Ասեմ, որ այգում կային անվտանգության աշխատակիցներ, ովքեր ազնվորեն կատարում էին իրենց աշխատանքը, բայց այդ պահին ոչ ոք այդտեղ չէր։ Արթուրն արդեն բարկացած ասաց, որ պետք է համազգեստով ձյաձյային կանչել, իսկ Լիլիթը պարզապես մոտեցավ նրան եւ ասաց. «տիկին, ինչու՞ խփեցիք ուղտին, իսկ հիմա էլ բարկացնում եք թռչուններին»։
Մենք լսեցինք հետեւյալ պատասխանը. «Ես տոմսի փողը տվել եմ, ինչ կուզեմ, էտ էլ կանեմ. բա գազանանոց ա, չուրախանանք»։
Իմ հնարամտությունը հուշեց ինձ, որ ես էլ միջամտեմ խոսակցությանն ու այդ հոմո սափիենսի (բանական էակի) կարկառուն ներկայացուցչին ասեմ հետեւյալը.
«Հարգելիս, ասացեք խնդրեմ, եթե Դուք երգչուհի լինեիք, եւ ես տոմս առնեի ու գայի Ձեր համերգին, բեմ բարձրանայի եւ հենց այն պահին, երբ Դուք երգեք, ես գամ ու միզեմ Ձեր ոտքերին, Ձեզ դուր կգա՞ր։ Թե այստեղ այլեւս չի գործում «տոմսի փողը տվել եմ, ինչ ուզեմ, էտ էլ կանեմ» բանաձեւը։
Կինը բարկացավ եւ սկսեց բղավել, որ նա ինչ-որ պաշտոնյայի քրոջ աղջիկն է, եթե ուզենա անգամ կարող է փակել այգին եւ կենդանիների մսից իր համար ընթրիք պատրաստել, եւ թե նա ինչ է անում, մեր գործը չէ, քանի որ այս երկրում, նա կարող է անել ամեն ինչ. անգամ կարող է մեզ բզիկ-բզիկ անել ու ուտել։
Իմ զարմուհին այս ամենին հանգիստ մի պատասխան տվեց։
«Մորաքույր, ես չգիտեմ, թե Դուք ով եք, բայց ես Ռուսաստանի քաղաքացի եմ, կյոկոշինկայ կարատեի սեւ գոտի, Ռուսատանի չեմիպիոն, եւ ես հիմա ոտքով կջարդեմ Ձեր ատամները»։
Մինչ այս կատաղած կինը փորձում էր մի բան ասել, ես նրան տվեցի իմ այցեքարտն ու ասացի, որ նախընտրում եմ խոսել մեկ ուրիշ վայրում, մեկ ուրիշ ժամին։
«Հապա, տեսեք, թե ես ինչ եմ Ձեզ անելու»,-ֆշշացրեց այն։
Այսպիսով, ես պահեցի իմ խոսքն ու համոզված եմ, որ կարդում եք այս տողերը։ Սպասում եմ Ձեր պատասխանին, Դուք էլ կատարեք Ձեր խոստումը, բայց մի մոռացեք, որ Լիլիթը կարող է անել այն, ինչ նա էր խոստացել...
NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով