Կյանքն այնպիսի երեույթ է, որ միեւնույնն է, թե որ երկրում եք ապրում, որ ազգի ներկայացուցիչ եք, ամենուր կնոջ կարիք է զգացվում, ովքեր հրաժարվում են իրենց տղամարդկանց հետ սեքսով զբաղվել վատ ինքնազգացողության պատճառով: Իսկ ի՞նչ է սեքսը, եթե մի պահ մոռանանք լիրիկայի մասին: Առաջին հերթին՝ ֆիզիկական ակտիվություն (բայց ոչ մարզասրահում մարզվելու կամ վազելու նման) եւ այն ներառում է մկանների լարվածություն, շնչառության եւ սրտի աշխատանքի արագացում, հետեւաբարնաեւ նյութափոխանակության ակտիվացում: Երկրորդը՝ զուգընկերների սեռական օրգանների «մերսում», երրորդը՝ որոշ հորմոնների՝ հատկապես էնդորֆիններիեւօքսիտոցինի ակտիվ արտադրություն:
Բոլոր ֆիզիոլոգիական նման ռեակցիաները այս կամ այն կերպ ազդում են մեր առողջության եւ ինքնազգացողության վրա, հետեւաբար սեքսը ոչ միայն հաճույք է պատճառում, այլեւ մեծ օգտակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
-Եթե ցանկանում եք կանխել Ձեր ընտրյալի մոտ շագանակագեղձիքաղցկեղի առաջացումը, ապա գիտականորեն ապացուցված է, որ կանոնավոր սեքսն այս լուրջ հիվանդության կանխարգելող միջոցներից մեկն է:
-Եթե զարկերակային ճնշում ունեք, ապա սեքսով զբաղվելը կարգավորում է արյան ճնշումը:
-Եթե Ձեզ մոտ հաճախ է հարբուխ կամ մրսածություն առաջանում, ապա պետք է սիրով զբաղվել, քանի որ վաղուց ի վեր բոլորին էլ հայտնի է, որ սեքսը բարձրացնում է իմունիտետը:
-Եթե ինքնավստահության պակաս ունեք եւ վախենում եք մարդկանց առաջ ելույթ ունենալ, ապա այս իրավիճակում միայն սեքսը կարող է օգնության հասնել Ձեզ: Այն հիանալի մեթոդ է թուլանալու եւ բացասական մտքերից ու սթրեսից ազատվելու համար:
-Եթե Ձեզ մոտ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ են առաջացել, ապա կարիք չկա միանգամից դիմել սրտաբանի օգնությանը, ավելի լավ կլինի զուգընկերոջ հետ ննջասենյակ գնալ ու սեքսով զբաղվել: Արդյունքում եւ սիրտը «շնորհակալություն» կհայտնի Ձեզ, եւ Դուք բավարարված կլինեք:
-Ցանկանու՞մ եք ձիգ ու գեղեցիկ մարմին ունենալ: Այս մասին բոլորն էլ երազում, բայց ոչ բոլորը ժամանակ ու գումար ունեն մարզասրահ հաճախելու համար:Հետեւաբար լավագույն միջոցը սեքսով զբաղվելն է: Գաղտնիք չէ, որ սիրով զբաղվելն այրում է կալորիաները, իսկ եթե շատ բուռն լինեք, ապա անգամ կարելի է ցեյլուլիտից ազատվել:
-Եթե Ձեզ մոտ քնելու խնդիրներ են առաջացել, ապա սեքսը կօգնի Ձեզ, քանի որ այն հանգստացնում է օրգանիզմը, ինչի շնորհիվ էլ Դուք նորածնի նմանկքնեք:
-Վատ տրամադրություն, խնդիրներ աշխատանքի վայրում, ընկերուհու հետ վիճաբանություն... այս ամենի մասին մոռանալու ու հանգստանալու հարցում կօգնի միայն սեքսը, որը Ձեզ բարձր տրամադրություն, ուրախություն եւ խաղաղություն կհաղորդի:
-Հաճա՞խ եք վիճում Ձեր զուգընկերոջ հետ... ապա վերհիշեք, թե վերջին անգամ երբ եք ինտիմ հարաբերություններ ունեցել նրա հետ. շատ վաղուց, այնպես չէ՞: Փորձեք շտկել այդ սխալը: Պետք է հիշել, որ սեքսի ժամանակ օրգանիզմում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որը սիրո հորմոնն է:
Եվ իհարկե, գլխացավը, որը սեքսից հրաժարվելու պատճառ է դառնում, օրգազմից հետո այն միանգամից անհետանում է:Հետեւաբար, ավելի հաճախ սեքսով զբաղվեք եւ ավելի առողջ եղեք:
Աղբյուրը՝ Sex-news-ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին